«Նաբաթեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Մայրաքաղաքը [[Պետրա]]ն էր (այժմ՝ [[Հորդանան]])՝ հելլենիստական ոճի ժայռափոր տաճարներով և բնակելի շենքերով, խոշոր քաղաքներ էին [[Բոսրա]]ն (այժմ՝ [[Սիրիա]]), [[Մադաին Սալեհ]]ը (այժմ՝ [[Սաուդյան Արաբիա]]), Նիցանան (այժմ՝ [[Իսրայել]])։
 
Մինչև [[մ.թ.ա. 3-րդ դար]]ը նաբատեացիները հիմականում զբաղվել են քոչվոր [[Անասնապահություն|անասնապահությամբ]], [[Մ.թ.ա. 2–րդ2-րդ դար|2]]-[[Մ.թ.ա. 1-ին դար|1-ին դար]]երում նաև՝ [[Երկրագործություն|երկրագործությամբ]]։ [[Մ.թ.ա. 2–րդ2-րդ դար]]ի կեսին Նաբատեան իր տիրապետությունն է հաստատել Հյուսիսային Հիջազում՝ Եգիպտոսից զավթելով Ամպելոնա նավահանգիստը ([[Կարմիր ծով]]ի ափին), որտեղ խաչվում էին [[Հնդկաստան]]ից և [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] հարավից [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ավազանը տանող առևտրական ուղիները, ինչի շնորհիվ Պետրան դարձել է առևտրական կենտրոն։
 
Նաբատեայի հայտնի առաջին թագավորը Հարիթաթ I-ն է (թագավորել է մ.թ.ա. 169 թվականից)։ Նաբատեան հզորության է հասել Հարիթաթ III-ի (մ.թ.ա. 87—6287-62) օրոք, ով պարտության է մատնել [[Սելևկյաններ]]ին, մ.թ.ա. 85 թվականին գրավել է [[Դամասկոս]]ը՝ [[Ասորիք]]ի հարավային շրջանների հետ, մ.թ.ա. մոտ 84 թվականին հաղթել հրեական զորքին։ Մ.թ.ա. 73—7273-72 թվականներին դաշնակցել է [[Փյունիկիա]]յի հարավում հաստատված Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեին՝ ընդդեմ [[Տիգրան Բ Մեծ]]ի։ Դամասկոսի մոտ հայկական բանակից պարտվելուց հետո Հարիթաթ III-ը զիջել է Դամասկոսը Տիգրան Բ Մեծին և ընդունել նրա գերիշխանությունը (մ.թ.ա. 72—6972-69
 
Մ.թ.ա. 64 թվականին Ասորիքում [[Հռոմեական Հանրապետություն|հռոմեական տիրապետության]] հաստատումից հետո Նաբատեան դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Մ․ թ․ 106 թվականին կայսր [[Տրայանոս]]ը վերացրել է Նաբատեայի թագավորությունը և դարձրել հռոմեական «Արաբիա» պրովինցիա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաբաթեա» էջից