«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու [[Երուսաղեմ]]ում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն։ Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ։
[[Պատկեր:Boyce Joanna The Departure.jpg|աջից]]
Ամբոխը դուրս է գալիս [[Կելն]]ից՝ ուղղվելով [[Ռեյն]], շարժվում է [[Ալպեր]]ով դեպի հարավ։ Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին։ [[1212]] թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են [[Ջենովա]]։ Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը։ Սրանից հետո խաչակիրները հասնում են [[Բրինդիզի]], և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը։ Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է [[Հռոմ]], որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու։ Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան։ Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է։ Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում։
[[Պատկեր:Kirchhoff kinderkreuzzug 1843.jpg|մինի|ձախից]]
Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել։ Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից։ Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք։ Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է [[1129]] թվականին [[Եգիպտոս]]ում [[Դամիետա]]յի ճակատամարտին։
 
== Արդյունքը ==