«Չեխիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
No edit summary
Պիտակ՝ դատարկեցում
Տող 2.
|native_name = Չեխական Հանրապետություն<br />''Česká republika''
|common_name = Չեխիայի
|image_flag = Flag of the Czech RepublicDenmark.svg
|image_coat = Coat of arms of the Czech Republic.svg
|image_map = EU-Czechia.svg
Տող 33.
|}}
'''Չեխիա''' ([[չեխերեն]]՝ Česko), պաշտոնական անվանումը '''Չեխական Հանրապետություն''' ([[չեխերեն]]՝ Česká republika), կարճեցված '''ՉՀ''' ([[չեխերեն]]՝ ČR), պետություն [[Կենտրոնական Եվրոպա]]յում։ Հյուսիսում այն ընդհանուր սահման ունի [[Լեհաստան]]ի, հարավում՝ [[Ավստրիա]]յի, արևելքում՝ [[Սլովակիա]]յի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ [[Գերմանիա]]յի հետ։ [[Պրահա]]ն՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցված է Վլտավա գետի վրա։ Պրահայի բնակչությունը 1 մլն-ից ավել է։
 
== Պատմություն==
Պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մոռավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։ Այն ժամակներում այդ հողերի վրա առաջացել է առաջին միավորված պետությունը՝ Պրժեմիսլովիչների թագավորությամբ։ Այդ պետությունը կոչվում էր Բոհեմիա Թագավորություն։ Այն բավականին հարուստ և հզոր էր, սակայն 15-րդ և 17-րդ դարերում ծագած կրոնական հակամարտությունների հետևանքով, այն անկում ապրեց։
Որոշ ժամանակ անց բոլոր հողերը անցան Հաբսբուրգների ազդեցության տակ և մտան Ավստրո-հունգարական կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918թ.-ին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։ 1938 թ.-ին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Չեխոսլովակիան անցավ Խորհրդային Միության ազդեցության տակ և մտավ Սոցճամբար։ 1968թ.-ից շրջանառության մեջ մտավ Պրահյան գարուն արտահայտությունը, երբ օգոստոսի լույս 21-ի գիշերը Վարշավյան պայմանագռի անդամ խորհրդային հինգ հանրապետությունների զորքերը հատեցին Չեխոսլովակիայի սահմանը՝ ազատական տրամադրված բնակչությանը ճնշելու նպատակով։ Փողոց դուրս եկան շարքային քաղաքացիները։ Դիմադրությունը տևեց ընդամենը երկու օր, ապստամբությունը ճնշվեց։
1989 թ.-ին Չեխոսլովակիան Թավշյա հեղափոխության հետևանքով շեղվեց զարգացման սոցիալիստական ուղուց։ 1993թ.-ի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։
 
[[1999]]թ. Չեխիան մտել է ՆԱՏՕ-ի, իսկ 2004թ.-ին՝ [[Եվրամիություն|Եվրամիության]] կազմի մեջ։ ԵՄ-ին անդամակցելու հետ զուգահեռ Չեխիան ստոևագրել է Շենգենյան համաձայնագիրը և 2007թ.-ի դեկտեմբերի 21-ից վերացվել է Չեխիայի ցամաքային սահմաններին սահմանապահական հսկողությունը։ Չեխիայի բնակչությունը 10 մլն.-ից ավել է, որի 95 տոկոսը կազմում են չեխերը, ևս 3 տոկոսը կազմում են գերմանացիները, գնչուները, հունգարացիները, լեհերը և հրեաները, իսկ 2 տոկոսը՝ սլովակները։ Արժե նշել, որ բնակչության 70 %-ից ավելին 15-65 տարեկանի միջակայքում է, իսկ մանկական մահացության մակարդակը ամենացածրերից է Եվրոպայում։
Չեխիան հանդիսանում է խիտ բնակեցված երկիր, որի բնակչությունը հավասարաչափ է բաշխված պատության ողջ տարածքով։ Ամենախիտ բնակեցված շրջանները գտնվում են խոշոր քաղաքների՝ Պրահա, Օստրավա, Բրնո, տեղակայման վայրերում։ Քաղաքներում են ապրում բնակչության 70-ից ավել տոկոսը։ Չեխիայի Հանրապետությունը զբաղեցնում է 79 հազ. քառ. կմ տարածք։ Չեխիայի ամենաբարձրադիր շրջանը Բոհեմյան լեռնազանգվածն է, որը ծովի մակերևույթից բարձր է 3000 ֆուտ։ Չեխիայի ամենաբարձր գագաթը կոչվում է Կրկոնոսե, ինչը թարգմանաբար նշանակում է Հսկայական լեռ։ Գետերը Չեխիայի անբաժան մասն են կազմում։ Վլտավան, Էլբան, Մորավան և Օդերը հոսում են պետության ողջ տարածքով։ Չնայած որ Չեխիան չունի ելք դեպի ծով, նրա մեծ գետերը ունեն ելք դեպի 3 ծով՝ Բալթիկ, Հյուսիսային և Սև ծովեր։ Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդում բարեխառն աշխարհագրական լայնություններում։ Երկրի կլիման մեղմ է՝ ցուրտ ձմեռներով և ջերմ ամառային սեզոններով։ Այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերությունը ամենազարգացածն ու կայունն է համեմատած սոցճամբարի մնացած երկրների։ Չեխիայի էկոնոմիկայի հիմքը արդյունաբերությունն է, մասնավորապես՝ մեքենաշինությունը, էլէկտրատեխնիկան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության դերը երկրի էկոնոմիկայում աննշան է և մշտապես նվազում է։ Չեխիայի Հանրապետության էկոնոմիկան մեծ թռիչք կատարեց անցած դարի 90-ական թթ.-ի սկզբին, երբ երկրում օրինականացվեց մասնավոր բիզնեսը և վերացվեց գների պետական կարգավորումը։ Պետք է նշել, որ չեխական էկոնոմիկայի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել օտարերկրյա ներդրումները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում իրականացվեց արդյունաբերության բոլոր ճյուղերի և սպասարկման ոլորտի սրընթաց արդիականացումը։
 
== Աշխարագրություն ==
 
====== Կլիմա ======
Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից։ Ձմռանը ջերմաստիճանը սովորաբար մեղմ է լինում՝ -2-ից մինչև – 4&nbsp;°C,  լեռներում՝  –8 մինչև  –10&nbsp;°C ջերմաստիճան։ Չնայած ձմեռը քիչ ձյուն է լինում. լեռներում ձյունը հազիվ բավականացնում է լեռնադահուկային սպորտի համար։  Ամառը բավականաչափ տաք է՝ +19-21&nbsp;°C ջերմաստիճան, իսկ լեռներում՝ համապատասխանաբար  +4-8&nbsp;°C։ Մորավիայում գրեթե միշտ   +20&nbsp;°C  ջերմաստիճան է։ Տարեկան տեղումները 500-700 մմ է, իսկ լեռներում 1600-2100 մմ։ Հարավային Մորավիայում նաև երաշտ է լինում։<ref name=":0" />
 
== Մշակույթ ==
 
====== Խոհանոց ======
[[File:Czech fried cheese.jpg|thumb|200x200px]]
Չեխական խոհանոցը հայտնի է իր սոուսներով և լցոններով, բայց ոմանց  կարծիքով, դրանց մեջ պակասում է թարմ բանջարեղենը։ Խոզապուխտը և մանր վարունգը՝ որպես նախուտեստ, որին հաջորդում է կարտոֆիլի կամ բանջարեղենային ապուրը։ Չեխերը սիրում են խմորագնդիկներով և թթու կաղամբով մսային ապուրներ։ Հայտնի  ճաշատեսակների մեջ է մտնում տապակած պանիրը և արիշտայով ձվածեղը։ Չեխական մրգային գնդիկները պատրաստվում  են յուղով և կաթնաշոռային պանիրով։ Չեխիան չի կարելի պատկերացնել առանց ավանդական գարեջրագործության։ Գարեջրի հումքը Չեխիայում և Մորավիայում սկսել են աճեցնել դեռևս XI դարից սկսած։ Պլզեն քաղաքում է գտնվում հայտնի գարեջրի «Պրազդրոյ» գործարանը, որը հիմնադրվել է 1842 թվականին։ Մարավիայի բերրի հողերում աճեցնում են գարի, որն էլ օգտագործում են գարեջրի պատրաստման մեջ։ «Պրազդրոյի» մառանների խորությունը 9 կմ է։<ref name=":0">[http://www.travelnews.am/czech/ Չեխիայի մասին]</ref>
 
====== Տոներ ======
* Հունվարի 1՝ Նոր Տարի
 
* Զատիկի երկուշաբթի
 
* Մայիսի 1 ՝ Աշխատավորի օր (Չեխիայում այդ օրը անվանում են «սիրո տոն»)
 
* Մայիսի 8՝  Չեխիան ֆաշիզմից  ազատագրելու  օրը
 
* Հուլիսի 5՝ Սլավոնական առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի օրը
 
* Հուլիսի 6՝  Յան Գուսի հիշատակի օր
 
* Հոկտեմբերի 28 — Անկախության օրը։ 1918 թվականի  այդ օրը Պրահայում հռչակվեց Չեխոսլովակիայի Հանրապետությունը։
 
* Դեկտեմբերի 25 և 26  — Սուրբ Ծնունդ.
Այդ օրերին խանութները չեն աշխատում (իսկ դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդյան նախաշեմին խանութները բաց են լինում մինչև ժամը 14։00-ն)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՎՊԵ|Czech Republic|Չեխիա}}
 
{{Եվրոպական երկրներ}}
 
{{Եվրոպական միության անդամ երկրներ}}
 
[[Կատեգորիա:Չեխիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չեխիա» էջից