«Սմբատ Սպարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
===Սմբատ Սպարապետի դիվանագիտական գործունեությունը===
Սմբատ Սպարապետը մեծ ավանդ է ունեցել դիվանագիտական ասպարեզում։ Երբ 1243 թ. մոնղոլները սկսեցին սպառնալ Կիլիկյան Հայաստանի անվտանգությանը, Հեթում Ա-ը Սմբատ Սպարապետի և Կոստանդին պայլի գլխավորությամբ դեսպանություն ուղարկեց [[Կեսարիա]]՝ մոնղոլ զորքերի գլխավոր հրամանատար [[Բաչու Նոյինի]] մոտ։ Սմբատ Սպարապետի վարած հաջող բանակցությունների արդյունքում մոնղոլ զորահրամանատարի հետ ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտավորվում էր մոնղոլական զորքին պարենմթերք մատակարարել, ինչպես նաև հարկ եղած դեպքում տրամադրել օժանդակ զորք։ Մոնղոլներն իրենց հերթին պարտավորվեցին պահպանել [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] ինքնուրույնությունը՝ միաժամանակ պահանջելով հատուկ դեսպանություն ուղարկել Մեծ Խանի մոտ՝ պայմանագիրը վավերացնելու համար։ 1248 թ. Սմբատ Սպարապետը ուղևորվել է մոնղոլների տերության մայրաքաղաք՝ Ղարաղորում, և նախապատրաստում Հեթում Ա-ի այցելությունը մեծ խանին։ 1250 թվականին վերադարձել է հայրենի, իսկ 1254 թ. ուղեկցել է Հեթում Ա-ին Մոնղոլիա, մասնակցել [[Մանգու խանի]] հետ հայ-մոնղոլական պայմանագրի կնքմանը։
 
==Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը==