«Ռեժիսորական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
'''Ռեժիսորական արվեստ''' (բեմադրական արվեստ, ռեժիսուրա), գեղարվեստորեն ներդաշնակ, ամբողջական ներկայացում ստեղծելու արվեստը՝ բեմական արտահայտչության բոլոր միջոցները մի ընդհանուր մտահղացման ենթարկելու շնորհիվ։ Բեմադրական ընդհանուր մտահղացումը որոշում է երկի գաղափարական մեկնությունը, գործող անձանց բեմական վարքագիծն ու բնութագիրը, [[դերակատար]]ների, նկարչական ու երաժշտական ձևավորման ոճական ու ժանրային բնույթը, ներկայացման ժամանակային (տեմբ և ռիթմ), տարածական ([[բեմավիճակ]], բեմական միջավայր) լուծման, թատերական պայմանականությունների օգտագործման սկզբունքները, ամբողջ ներկայացման գեղարվեստական կերպարը։
 
Ռեժիսորական արվեստը, որպես [[պիես]]ին բեմական մեկնություն տվող, ներկայացման գեղարվեստական կերպար ստեղծող ինքնուրույն մասնագիտություն եվրոպական ու [[ռուսական թատրոն]]ներում ձևավորվել ու հաստատվել է [[19-րդ դար]]ի վերջին քառորդում:քառորդում։ Հայտնի ռեժիսորներ են [[Լյուդվիգ Կրոնեկ]]ը [[Մեյնինգեն]] քաղաքի թատրոնից ([[Գերմանիա]]), [[Անդրե Անտուա]]ն [[Ազատ թատրոն]]ից ([[Փարիզ]]), [[Ալեքսանդր Լենսկի]]ն [[Մոսկվայի Փոքր թատրոն]]ից, [[Կոնստանտին Ստանիսլավսկի]]ն և [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]ն [[Մոսկվայի Գեղարվեստական թատրոն]]ից։
 
Ռեժիսորական արվեստը [[հայկական թատրոն]]ում ձևավորվել է [[20-րդ դար]]ի սկզբներին․ առաջին բեմադրիչներն են եղել [[Արմեն Արմենյան]]ը, [[Ստեփան Քափանակյան]]ը և [[Օվի Սևումյան]]ը։<ref>{{Գիրք