«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 208.
 
Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը փոփոխություններ առաջ բերեց բնակչության կազմում, աշխուժացրեց քաղաքային կյանքը։ Աճեց քաղաքների բնակչությունը։ Երևանը 1865 թվականին ուներ 14 հազար բնակիչ, իսկ 1897 թվականին՝ 29 հազար։ Այդ նույն ժամանակաշրջանում Ալեքսանդրապոլի (Գյումրի) բնակչությունը 16 հազարից հասավ 31 հազարի<ref>[http://www.findarmenia.com/arm/history/24/480/481 Արդյունաբերություն և առևտուր]</ref>։
[[Պատկեր:Երևանի Գինու և կոնյակի գործարան.jpg|մինի|ձախից|[[Երևանի կոնյակի գործարան|Երևանի Գինու և կոնյակի գործարան]]]]
Արևելյան Հայաստանում կապիտալիստական հարաբերություններն աստիճանաբար արմատավորվում էին տնտեսության մեջ։ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]] հետզհետե դառնում էր բուրժուական միապետություն։ Անդրկովկասում երկաթուղային շինարարությունը սկսվել էր [[19-րդ դար]]ի 60–ական թվականներից և շարունակվեց գրեթե մինչև [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը։ Այսպես, [[1899]] թվականին գործարկվեցին [[Թիֆլիս]] - [[Ալեքսանդրապոլ]], Ալեքսանդրապոլ - [[Կարս]] - [[Աարիղամիշ]] երկաթուղագծերը։ [[1901]] թվականին Ալեքսանդրապոլը կապվեց [[Երևան]]ի հետ։ Անցկացվեցին նաև խճուղային ճանապարհներ։