«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
Իսրայել Օրին կազմում է Եվրոպայում կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին։ Վերջինս հավանություն է տալիս Օրու ծրագրին և առաջարկում գնալ [[Ֆլորենցիա]] և [[Վիեննա]]՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ [[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] հետ [[1699]] թվականին արդեն կնքել էին հաշտության պայմանագիր։ [[Իսրայել Օրի]]ն համոզվեց, որ [[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] և [[Սեֆյան Պարսկաստան|Պարսկաստան]]ի տիրապետության դեմ պայքարում [[Հայաստան]]ի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]]։
 
[[Պատկեր:Peter der-Grosse 1838.jpg|մինի|ձախից|[[Պետրոս Մեծ]], Ռուսաստանի կայսր (1682-1725)]]
[[1701]] թվականի ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և [[Պետրոս I]] կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, [[Հյուսիսային Կովկաս]]ից պետք է մտներ [[Վրաստան]]։ Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը։
 
Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր [[Հյուսիսային պատերազմ]]ով, հուսադրում է [[Իսրայել Օրի|Իսրայել Օրուն]], թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով։ Միաժամանակ Պարսկաստանում և [[Անդրկովկաս]]ում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ, ում տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան։ [[1708]] թվականին Օրին հասավ [[Շամախի]], [[1709]] թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև [[Գանձասար]]ի կաթողիկոս [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը։ [[Աստրախան]]ում [[1711]] թվականին Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ [[Արցախ (նահանգ)|Արցախ]]։
[[Պատկեր:Peter der-Grosse 1838.jpg|մինի|ձախից|[[Պետրոս Մեծ]], Ռուսաստանի կայսր (1682-1725)]]
 
[[Աֆղաններ]]ը [[Միր Մահմուդ]]ի առաջնորդությամբ [[1722]] թվականին պաշարում և գրավում են երկրի մայրաքաղաք [[Սպահան]]ը։ Դեռևս [[Հյուսիսային պատերազմ]]ի ընթացքում [[Պետրոս I]]-ը, ով ուշադիր հետևում էր [[Պարսկաստան]]ում և [[Թուրքիա]]յում տեղի ունեցող իրադարձություններին, [[1715]] թվականին նոր դեսպանություն ուղարկեց Պարսկաստան՝ Արտեմի Վոլինսկու և [[Ռուսաստան]]ում [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանի գլխավորությամբ։
 
[[Պատկեր:Персидский поход Петра I.jpg|մինի|աջից|300px|Կասպիական արշավանքը]]
[[Հյուսիսային պատերազմ]]ի ավարտից անմիջապես հետո Պետրոս I-ը ձեռնամուխ եղավ [[Կասպից ծով]]ի արևմտյան երկրամասերի գրավմանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը [[1722]] թվականին արշավանք է կազմակերպում դեպի [[Անդրկովկաս]]։ Դերբենտը գրավելուց հետո Պետրոս I-ը, սակայն, անակնկալ վերադառնում է [[Աստրախան]]՝ զորքերի առաջխաղացումը դեպի [[Կասպից ծով]]ի հարավային ափերը հետաձգելով հաջորդ տարվան։ Վրաց թագավոր Վախթանգ 6-րդը բանակցություններ էր վարում Պետրոս I-ի հետ՝ Ռուսաստանից օժանդակություն ստանալու համար։ Այդ ամենի մասին թագավորը հայտնել էր [[Արցախ (նահանգ)|Արցախ]]ի հայ ազատագրական ուժերին և առաջարկել համատեղ հանդես գալ պարսից լծի դեմ։
 
Ազատագրական շարժման գործիչներից էր հնդկահայ [[Հովսեփ Էմին]]ը։ Նա ծնվել է [[1726]] թվականին [[Պարսկաստան]]ի [[Համադան]] քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր [[Կալկաթա]]։ Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը։ [[1751]] թվականին Էմինը, հակառակ հոր կամքին, ով նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա։ Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ։ Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ։ Այնուհետև Էմինը մեկնում է [[Գերմանիա]]՝ մասնակցելու [[Ֆրանսիա]]յի դեմ մղվող պատերազմին։
[[Պատկեր:Hovsep Emin.jpg|մինի|ձախից|[[Հովսեփ Էմին]]]]
[[1759]] թվականին Հովսեփ Էմինը գալիս է [[Հայաստան]]։ Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ։ Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել [[Ռուսաստան]]ը կամ [[Վրաստան]]ը։ Անգլիայում հանդիպում է ռուսական դեսպան Գոլիցինին, նրանից վերցնում Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ և ճանապարհվում ([[1761]]) [[Պետերբուրգ]]։ Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել [[Վրաստան]]ում։ Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար վրաց [[Հերակլ II]] թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան։ [[Մոսկվա]]յում [[Հովսեփ Էմին]]ին է միանում [[Մովսես Բաղրամյան]]ը, իսկ [[Աստրախան]]ում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին։
 
Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում [[Սուրբ Կարապետ վանք (Խոզաթի գավառակ)|Մշո սուրբ Կարապետ]] վանքի վանահայր Հովնանի հետ։ [[1764]] թվականին Հովսեփ Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին։ Նամակատարը [[Երևան]]ում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է։ Տեղեկանալով այդ մասին՝ [[Սիմեոն Երևանցի]] կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով [[Թուրքիա]]յի և [[Պարսկաստան]]ի դեմ հաղթանակի հասնելը)։ Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին Էմինին ընդառաջելու համար։ Նման կշտամբանքով է դիմում նաև [[Արցախ (նահանգ)|Արցախ]]ի մելիքներին ու Գանձասարի կաթողիկոսին։ Հովսեփ Էմինը [[1770]] թվականին վերջնականապես վերադառնում է [[Հնդկաստան]]։
[[Պատկեր:Shahamir Shahamiryan.jpg|մինի|ձախից|[[Շահամիր Շահամիրյան]]]]
Հայաստանի ազատագրության նախագիծ էր մշակել հնդկահայ մեծահարուստ [[Շահամիր Շահամիրյան]]ը։ Ըստ նրա՝ պետք է կատարվեր օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբություն՝ Արցախի մելիքների ու Էջմիածնի հոգևորականների գլխավորույթամբ։ Հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանալ [[Վրաստան]]ից և [[Ռուսաստան]]ից։ Ուստի [[Մադրաս]]ում տպագրված «Նոր տետրակ» և «Որոգայթ փառաց» գրքերը Շահամիր Շահամիրյանն ուղարկում է ոչ միայն Սիմեոն կաթողիկոսին, այլև Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, [[Վրաստան]]ի [[Հերակլ II]] թագավորին։ Նա նամակային կապ էր հաստատել [[Ռուսաստան]]ի հայոց թեմի առաջնորդ [[Հովսեփ Արղության]]ի, [[Հովհաննես Լազարյան]]ի և շատ ուրիշների հետ։
 
Տող 52.
 
Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ։ Այն բաղկացած էր 18 հոդվածից։ Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը։ Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և [[Ռուսաստան]]ի միջև կնքել հավիտենական դաշինք։ Դրա համաձայն, [[Հայաստան]]ում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն։ Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր [[Էջմիածին|Էջմիածնում]]։ Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել [[Վաղարշապատ]]ը կամ [[Անի]]ն։ Սահմանվում էին [[Հայաստանի դրոշ]]ը, [[Հայաստանի զինանշանը|զինանշան]]ը, շքանշանները և այլն։ Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի։ Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և [[Կասպից ծով]]ի ափին [[Հայաստան]]ին տրամադրել նավահանգիստ։
 
=== Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813) ===
{{Հիմնական հոդված|Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)}}