«Հաշմանդամություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Չբացառելով հաշմանդամության բժշկական մոդելի կարևորությունը՝ հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։
Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի, արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
 
=== Այլ մոդելներ ===
==== Քաղաքական-իրավական մոդել ====
Մոդելն օգտագործում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական շարժումները: Քաղաքական մոդելը հաշմանդամություն ունեցող մարդկանց դիտում է որպես փոքրամասնություն, որի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են խտրականություն սերմանող օրենսդրությամբ, ճարտարապետական միջավայրի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցման միջոցների անմատչելիությամբ, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու սահմանափակ լինելով: Քաղաքական-իրավական մոդելի բովանդակությունը բնորոշում է այդ հիմնախնդիրների լուծման հետևյալ մոտեցումը. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ և իրագործվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում։<ref>[http://www.mlsa.am/home/links.php?id_link=341 Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հաշմանդամության մոդելները»]</ref>
 
==== Ողբերգական-բարեգործական մոդել ====
Մոդելը հաշմանդամություն ունեցող անձին դիտում է որպես զոհ, որը գթության կարիք ունի։ Այս և բժշկական մոդելներըը ամենաշատը օգտագործվում են հաշմանդամություն չունեցող մարդկանց կողմից՝ հաշմանդամությունը սահմանելու համար։ Քանի որ անձը համարվում է զոհ, նա նաև կարիք ունի խնամքի և օգնության, չի կարող ինքնուրույն ապրել և փրկության համար բարեգործների կարիք ունի։ Ողբերգական-բարեգործական մոդելը կիրառվում է դրամահավաքների ժամանակ։ Մոդելը անընդունելի և խտրական է համարվում փորձագետների կողմից. այն ամրապնդում է հասարակության մեջ առկա կարծրատիպերը և առաջացնում է խղճահարություն։ <ref>[http://www.mymdrc.org/models-of-disability/178-tragedycharity-model-of-disability.html Tragedy/Charity Model of Disability, mymdrc.org]</ref>
 
==== Կրոնական և բարոյական մոդել ====
Բարոյական մոդելը ամենահին, արդեն նաև քիչ տարածվածներից է։ Ինչևէ, շատ մշակույթներում հաշմանդամությունը ասոցացվում է մեղքի և ամոթի հետ։ Այս մոդելի հետևանք կարող է լինեն հասարակությունից առանձնացումը, ինքնության հետ չհաշտվելը և այլն։
Կրոնական մոդելը հաշմանդամությունը դիտում է արտաքին ուժի կողմից պատիժ, որը հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամերի կողմից արված հանցանքի հետևանք է։ Այս մոդելի հետևանքով մարդիկ կարող են հալածվել իրենց տարբեր լինելու պատճառով և նույնիսկ դատապարտվել մահվան։ Կա նաև հակառակ պատկերացումը, որ հաշմանդամությունը հրեշտակային երևույթ է։ <ref>[http://www.mymdrc.org/models-of-disability/177-religiousmoral-model-of-disability.html Religious/Moral Model of Disability]</ref>
 
==== Շուկայական մոդել ====
Հաշմանդամություն ունեցող անձը դիտվում է որպես սպառող։ Քանի որ աշխարհում մոտ 1,2 միլիարդ մարդ համարում է, որ ինքն ունի հաշմանդամություն և ևս երկու միլիարդ մարդ (հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները, գործընկերները, ընկերները) համարվում է շահագրգիռ կողմ (բնակչության 53%), ընկերությունները և կառավարությունները հաշվի են առնում իրենց քաղաքականությունը մշակելիս։
 
== «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա ==
Տող 39 ⟶ 53՝
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին կոնվենցիան ընդունելուց հետո աննախադեպ թվով երկրներ ստորագրելով կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը, ցույց տվեցին իրենց ցանկությունն ու նվիրվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարգելուն: Կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը բաց էին ստորագրման համար 2007 թվականի մարտի 30-ից:
 
ՀՀ-ն դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրության վավերացումը, ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում <ref>[https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/12/qax51-56.pdf 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույց]</ref>, մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո:
=== Կամընտիր արձանագրությունը ===
 
Կամընտիր արձանագրությունը մի իրավական գործիք է, որը կապված է գոյություն ունեցող կոնվենցիայի հետ և կարգավորում է հարցեր, որոնք բավարար չեն կարգավորվում մայր կոնվենցիայի կողմից: Այն հիմնականում բաց է վավերացման կամ միացման համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են:
 
Անհատական հաղորդման ընթացակարգը կամընտիր արձանագրության մասնակից պետություններում թույլ է տալիս անհատներին և անհատների խմբերին բողոքներ ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին, այն մասին, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը: Այդ գանգատը հայտնի է որպես «հաղորդում»:
Կոմիտեն ստանում է բողոքը, քննարկում, բողոքը գաղտնի ուղարկում պետությանը: Պետությունը վեց ամսվա ընթացքում ներկայացնում է խնդիրը պարզաբանող գրավոր բացատրություններ և նշում, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս ամենից հետո բողոքողին հնարավորություն է տրվում մեկնաբանել պետության դիտարկումը, որից հետո կոմիտեն կամ խնդրում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կամ դիտողություններ է անում և պահանջում ապահովել տեղեկատվություն՝ արդյունքում ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Այդ տեսակետները և առաջարկությունները հայտնվում են կոմիտեի` Գլխավոր ասամբլեային ուղղված հանրային զեկույցում:
 
[[File:CRPD members.svg|thumb|Կոնվենցիան վավերացրած երկրները՝ մուգ կանաչ գույնով]]
Տող 95 ⟶ 104՝
[[File:«Երևանը նաև իմ քաղաքն է» ակցիա.jpg|thumb| Հաշմանդամություն ունեցող և չունեցող քաղաքացիները «Երևանը նաև իմ քաղաքն է» ակցիայի ժամանակ]]
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան<ref>[http://www.parliament.am/committee_docs_5/Social/22.03.2013_Naxagic_hashm_orenq.pdf ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին]</ref>, որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին: Սույն կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացնելու և հաստատվելուց հետո դարձել է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 
ՀՀ-ն դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրության վավերացումը, ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում <ref>[https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/12/qax51-56.pdf 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույց]</ref>, մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո:
 
2012թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական զեկույցի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը<ref>[ [http://disabilitycoalition.am/ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն]</ref> և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմել են այլընտրանքային զեկույց <ref>[http://disabilitycoalition.am/?page_id=48 ՄԻՊ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշին միության կազմած զեկույց]</ref>, որը ներառում է Կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց դիրքորոշումներն ու նկատառումները: Այլընտրանքային զեկույցում ներկայացվել են իրավական դաշտի բացերը, պետության կողմից իրականացված և չիրականացված պարտավորություններն ու հստակ խախտումներ: Վերջիններիս լուծման համար այլընտրանքային զեկույցի հեղինակները յուրաքանչյուրի համար առանձին դիտարկումներ և առաջարկներ են ներկայացրել: