«Մուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
No edit summary
Տող 59.
Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս, Ռուսաստան և այլ երկրներ։ Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, [[1887]] թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15,000 մարդու։ Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից։ Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները։ Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917 - 18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։
 
Այժմ Մուշը անշուք մի բնակավայր է, Մուշի նահանգի կենտրոնը։ 1952 թ քաղաքն ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ։ Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ որոնք հիմնականում մահմեդականիսլամադավան են ։
Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]]ը (այժմ ավերակ վիճակում)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուշ» էջից