«Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրկնվում է
Տող 53.
== Հայերի գաղթ ==
 
[[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մուսուլմանների թիվը մեծացել էր։ [[ռուսական կայսրություն|Կայսրության]] սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը։ Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը։ [[Արևմտյան Հայաստան]]ից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան կաթողիկոս [[Ներսես ԱշտարակեցինԱշտարակեցի]]ն, գնդապետ Լազարյանը, [[Էրզրում]]ի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ։ Հայերի ներգաղթին մեծապես նպաստեց ռուս դիվանագետ ու գրող [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ալեքսանդր ԳրիբոյեդոԳրիբոյեդով]]ը։
 
Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունը ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը։ Տեղական իշխանությունները աշխատում էին արգելակել նախատեսվող գաղթը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից։ Չնայած դրան՝ գաղթել ցանկացողների թիվը մեծ էր, և գաղթը լայն ծավալ ստացավ։