«Լուիջի Քերուբինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Керубини, Луиджи
չ +անաղբյուր
Տող 1.
{{unreferenced}}
 
[[Պատկեր:Luigi_Cherubini2.png|thumb]]
'''Լուիջի Քերուբինի''' (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, [[իտալերեն]]՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini; [[սեպտեմբերի 14]] [[1760]], [[Ֆլորենցիա]] — [[մարտի 15]] [[1842]], [[Փարիզ]]), իտալացի ծագմամբ ֆրանսիացի [[երգահան]] և երաժշտական տեսաբան: Սովորել է [[Բոլոնիա]]յում [[Ջուզեպպե Սարտիի]] մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին [[օպերա]]ն բեմադրել է 1778թ.՝ 18 տարեկան հասակում: Քիչ անց Քերուբինին թողնում է [[Իտալիա]]ն՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք: 1784—1786 թթ. ապրում է Լոնդոնում նշանակվելով արքունի երգահան, 1788 թ. վերջնականապես հաստատվում է Փարիզում: 1795 թ. դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թ.՝ պրոֆեսոր, 1822 թ.՝ տնօրեն: Քերուբինիի մոտ ուսանել են [[Ֆրանսուա Օբեր]]ը, [[Ֆրոմանթալ Հալևի]]ն, նա ողջունել է երիտասարդ [[Մենդելսոն]]ին: Թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը: