«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
չ մանր-մունր, փոխարինվեց: տ ։ → տ։, ։Կ → ։ Կ, ։Ա → ։ Ա (2), : → ։ (5), → (7)
Տող 1.
'''Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում''' տևել է 2000 տարի՝ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ:հազարամյակներ։ Այն անմիջապես հաջորդել էր [[Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում|Պղնձի-քարի դարաշրջանին]]:։ Բրոնզի դարում ստեղծվել են առաջին հայկական ցեղապետություններն ու ցեղային միությունները, որոնք հիմք են հանդիսացել պետությունների առաջացմանը:առաջացմանը։
 
Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ:ուշ։
 
== Վաղ բրոնզի դար ==
Տող 36.
Հիմնական ճյուղերին առընթեր զարգանում է [[արհեստագործություն]]ը և առաջին հերթին՝ [[խեցեգործություն]]ը, որն անմիջականորեն կապված էր [[Երկրագործություն|երկրագործության]] ու [[անասնապահություն|անասնապահության]] մթերքների պահպանման, վերամշակման, տնային տնտեսության այլևայլ կարիքների հետ։[[Հայաստան]]ի [[մ.թ.ա.]] III հազարամյակի [[մշակույթ]]ի ամենաբնորոշ տարրը [[խեցեղեն]]ն է՝ իր ինքնատիպ ձևերով ու հարուստ զարդանախշերով։ Բրուտները [[կավ]]ից պատրաստում էին տնտեսական ու պաշտամունքային իրեր՝ հսկա կաթսաներ, բազմազան ամանեղեն, կափարիչներ, պատվանդաններ, [[օջախ]]ներ ու նրանց տարատեսակ հենակներ, [[Պղինձ|պղնձե]] իրեր ձուլելու կաղապարներ, մարդու և կենդանիների արձանիկներ։
 
Ամանեղենի գերակշռող մեծամասնությունն ունի սև փայլեցված մակերես և գունավոր, սովորաբար կարմրավուն աստառ. երբեմն հանդիպում են գորշ, վարդագույն և մոխրագույն մակերես ունեցող ամաններ։ Սրանք բոլորն էլ պատրաստված են ձեռքով և լավ թրծված են հատուկ հնոցներում։ Ապշեցուցիչ տպավորություն են թողնում լայնակոս, ռելիեֆ, ռելիեֆ-ներճկված, ներճկված ու գծային բարդ ու հարուստ զարդանախշերի հորինվածքները,որոնք կատարվել են դեռևս չթրծված , բաց [[կավ]]ի վրա՝ սեղմելու, գծելու և փորելու եղանակով։ Զարդարված է կավամանի միայն մեկ երեսը ։ Գծային զարդանախշերնը իրենց բնույթով երկրաչափական են (եռանյունիներ, ոլորախշեր, գծածածկ և կետածածկ զիգզակ ժապավեններ և շեղանկյուններ)։ Խոր լայնակոս զարդանախշերի մոտիվներն են պարույրները, նրանցով և համակենտրոն շրջաններով կազմված հորինվածքները, ինչպես նաև բուսական զարդանախշերը։ Ներճկված զարդերը հիմնականում արտահայտում են շրջանաձև կամ ձվաձև փոսիկներով։ Զարդանախշերում գերիշխողը գալարանախշն է , որը հանդես է գալիս ինչպես մեկուսի, այնպես էլ տարբեր համադրություններով։ Բնորոշ են նաև թռչնաձև զարդանախշերը։<ref>Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենի ուսումնասիրումը ՝ Է. Վ. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, էջ 61-81</ref>
 
{{Հիմնական հոդված|Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն}}
Տող 45.
[[Մ.թ.ա. 3-րդ հազարամյակ]]ի հնավայրերում հայտնաբերված մետաղաձուլական բազմաթիվ իրերի ուսումնասիրությունը մի կողմից ցույց է տալիս տեղական մետաղամշակության զարգացման բավական հասուն մակարդակ, երբ արդեն հսկայական տեխնիկական թռիչք էր կատարվել դեպի իսկական մետաղամշակությունը և մկնդեղով [[բրոնզ]]ի ստացումը, և, մյուս կողմից, այն աղերսները, որոնցով կապված էին Հայկական լեռնաշխարհն ու [[Միջագետք]]ի երկրները, մասնավորապես [[Շումեր]]ն ու [[Աքքադ]]ը։ Մետաղահանության հնագույն օբյեկտներն ու պղնձաձուլական վառարաններն այժմ խոր ուսումնասիրության չեն ենթարկված։ Սակայն [[Շենգավիթ (հնավայր)|Շենգավթ]]ի, [[Գառնի]]ի, [[Նախիջևան]]ի, [[Քյուլ-թափա]]յի բրոնզաձուլական կաղապարների հայտնագործությունը ինքնըստինքյան վկայում է մետաղամշակության խոշոր առաջընթացի մասին։ Այս կաղապարների մի մասը, մասնավորապես Շենգավիթինն ու Գառնիինը, ծառայում էին կոթառավոր սեպաձև [[կացին]]ներ ձուլելու համար, որոնց քարե նախատիպերը հայտնի են Շենգավթի, Քեթիի, [[Մարմարաշեն]]ի [[էնեոլիթ]]յան հնավայրերից, իսկ [[մկնդեղ]]-բրոնզից պատրաստած օրինակները՝ [[Գյումրի]]ի, [[Բերդաձոր]]ի բնակատեղիների պեղումներից։
 
Նման կացինների կավե հնագույն մոդելների (4-րդ հազարամյակի 2-րդ կես-3-րդ հազարամյակի առաջին կես) առկայություն [[Շումեր]]ում՝ մի կողմից, և բրոնզից պատրաստված հետսագույն օրինակների գոյությունը [[Կուբանսկոե (գյուղ, Սիմֆերոպոլի շրջան)|Կուբանի մարզ]]ում՝ մյուս կողմից, որոշակիորեն մատնացույց է անում Հայկական լեռնաշխարհի դերն ու նշանակությունը հինարևելյան [[մշակույթ]]ի զարգացման ու տարածման ուղիներում։ Պատմա-հնագիտական նույն կապակցությունների մեջ են ներկայանում սեպաձև կացիներին ուղեկցող զենքերը՝ լայնաշեղբ [[դաշույն]]ներն ու փետրաձև նիզակների գեղարդները։ [[Կամո (Խանլարի շրջան)|Կամո]]յի նիզակի գեղարդը իր զուգահեռներն ունի Միջագետքի, Արևելյան [[Փոքր Ասիա]]յի, [[Վրաստան]]ի, [[Կուբան]]ի դամբարանային հուշարձաններում, իսկ [[Վանաձոր]]ի գեղարդը՝ գերազանցապես [[Հարավային Միջագետք]]ի քաղաքներում, [[Իրան]]ի և [[Վրաստան]]ի հնավայրերում հայտնաբերված նյութերի մեջ։
 
Հետաքրքիր է, որ նիզակների վերը ներկայացված տիպերը [[Սաչխերե]]ում հանդիպում են սվինաձև նիզակների ուղեկցությամբ, որոնց նմանները լայն տարածում էին գտել Միջագետքում։ Մ.թ.ա. 3-րդ հազարայակի 2-րդ կեսին [[Աշուր]]ից ծագող նիզակներից մեկը կրում էր [[Սարգոն Աքքադացի|Սարգոն Աքքադաց]]ու որդի Մանիշտուսուի անունը ([[մ.թ.ա.22-րդ դար|մ.թ.ա. 22-րդ դար]]), մյուսը՝ [[Էլամ]]ի կառավարիչ Պուզուր-Շուշինակի անունը։
 
[[Պատկեր:Bronze Ax Messara Crete.jpg|մինի|աջից|Բրոնզեդարյան կացին]]
Միաժամանակ կտցավոր կացինների և ուղեկցող այլ գործիքների՝ վերջերս Երևանում հայտնաբերված նշանավոր գանձը՝ իրերի մեծ քանակով, տարբերակներով, բազմազան չափերով, ձևաբանական ու որակական հատկանիշներով ոչ միայն գերազանցում է հին աշխարհի հնագիտական հուշարձաններից հայտնի համանման նմուշներին և հավաստում նրանց տեղական արտադրության ակնհայտ փաստը, այլև համոզում է, որ [[Հայկական լեռնաշխարհ]]ն իսկապես նման զենքերի արտադրության առաջավորասիական խոշոր կենտրոններից մեկն էր։ Հայաստանի և [[Վրաստան]]ի մի շարք այլ հնավայրերում հայտնաբերված մետաղե առարկաների համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ուրվագծելու տեղական մետաղամշակության զարգացման հաջորդական փուլերը։ Մետաղե զենքերի և գործիքների զգալի կատարելագործում է նկատվում [[Արծն]]ի, [[Էլար]]ի, [[Էջմիածին|Էջմիածն]]ի հավաքածուներում և Վրաստանի տարածքում հայտնաբերված մի քանի հետաքրքրական համալիրներում։
 
Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթի վերջին փուլում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին, հանդես են գալիս այսպես կոչված խողովակակոթառ մարտական կացինները, որոնց նախատիպերը հանդիպում են [[Շումեր]]ի հին [[քաղաք]]ներում և ապա տարածվում [[Իրանական սարահարթ]]ում, Կովկասում, [[Կենտրոնական Ռուսաստան]]ում և մերձ[[դանուբ]]յան շրջաններում։ Փոքր Ասիայում և [[Բալկաններ]]ում այս տիպի զենքերի բացակայությունը մատնանշում է նրանց տարատեսակների ներթափանցման հայաստանյան ուղիները, որոնք Կովկասն ու [[Արևելյան Եվրոպա]]ն կապում էին Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հետ։
Տող 72.
Հայաստանում [[Երկաթի դար]]ն սկսվել է [[մ. թ. ա. II հազարամյակ]]ում։ Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը ([[Սյունիք]], [[Մուշ]], [[Խնուս]] և այլն) դարձել է [[Առաջավոր Ասիա]]յում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել։ Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, [[Շամիրամ]]ը, [[Դվին]]ը, [[Կարմիր բլուր]]ի նախաուրարտական բնակավայրը, [[Այգեշատ]]ը, [[Թալին]]ը, [[Լոռի բերդ]]ը և այլն։ Հնավայրերից հայտնաբերված երկաթի ձուլման հնոց-արհեստանոցները վկայում են տնտեսության ու արհեստների աննախադեպ զարգացման մասին։
 
Բրոնզի դարում [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնակչությունն ստեղծել է հարուստ հոգևոր մշակույթ, որն արտացոլվել է մասնավորապես պաշտամունքային արվեստի և դամբարանային հուշարձաններում։ Այդ դարաշրջանի մարդկանց աշխարհայացքն արտացոլվել է նաև մեզ հասած գեղարվեստական ստեղծագործության մի քանի բնագավառների՝ մոնումենտալ արվեստի, մանր քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձաններում, ինչպես նաև ժայռապատկերներում։ «Վիշապ» կոչվող քարե կոթողները կապված են եղել ջրի և արգասավորման պաշտամունքին։ Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող ուշբրոնգեդարյան և վաղերկաթեդարյան արձանիկներ ([[Լճաշեն]], Լոռի բերդ, [[Պառավաքար]], [[Արթիկ]], [[Շիրակավան]], [[Տոլորս]], [[Վերին Նավեր]] և այլն), որոնք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զինվորներ, աստվածություններ և այլն։ Հայկական լեռնաշխարհի բնակչությունը մ. թ. ա. III հազարամյակից պատկերացում է ունեցել նաև արեգակնային տարվա՝ օրացույցի բրոնզե տապարների մասին։
 
=== Պաշտամունքներ ===
Տող 104.
Հետաքրքիր է, որ վիշապ բառը Եզնիկ Կողբացու միջնորդությամբ մեզ հասած ժողովրդական հավատալիքներում մեկնաբանվում է որպես բազմակերպար էակ (օձ, գրաստ, [[ցուլ]], [[կով]], ուղտ և այլն) և կապվում [[ամպրոպ]]-[[կայծակ]]ի, օդերևույթի հետ։ Հին խեթական աստվածներից նախահայկական վիշապին մոտ էր Դատան, որը պատկերվում էր իբրև [[ձուկ]], [[ցուլ]] և պատանի։ Նրա ձկնակերպ արձանը դրված էր Խարջալաշի քաղաքի աղբյուրի ակունքի մոտ։ Հայատանում էլ վիշապ ձկների հսկա քարակոթողները տեղադրված են ջրանցքների ու ջրավազանների մոտ։ Նրանք, մեր նախնիների համոզմամբ, պահում, պահպանում էին սրբազան ջուրը։ Հետագայում այդ էակները ժողովրդական մտածողության մեջ դարձան չար վիշապներ, որոնք փակում էին աղբյուրների ակունքները, զոհեր պահանջում և այլն։ Այդ է պատճառը, որ ուշ շրջանի հայ ազգագրության մեջ ջրի պաշտամունքը հանդես է գալիս չար վիշապների հետ կապված կամ էլ լոկ իբրև տարերքի պաշտամունք, տարերք, որը հրաշագործ ուժ ու ունակություններ ունի։
 
Գանձակի շրջանում մինչև վերջերս էլ հավատում էին, որ անմատչելի վայրերում կան անմահություն բերող աղբյուրներ, որոնց վրա հսկում են վիշապներն և յոթ գլխանի դևերը։ Բուլանխում պատմում էին, որ մատակը մտավ Վանա ծովը և հրեղեն գոմեշից հղիացած ձագ ունեցավ։ Նույնը պատմում էին [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ափերին Նորատուսի գյուղացիները։ [[Վասպուրական]]ի սրբազան աղբյուրներից մեկը բխեցրել էր Քուռկիկ Ջալալին՝ սմբակի հարվածով և այլն։ Նախնիների խոր համոզմամբ լեռնային աղբյուրների ու գետերի ջրերը ամոքում էին արդկանց տխրությունըմ վիշտը, հոգեկան ու ներքին հիվանդությունները, անասունների տարափոխիկ հիվանդությունները։ Հմայական գործողություներով. ջրի օգնությամբ, մարդիկ ձգտում էին պայքարել երաշտի, մորեխի և այլ բնասատուների դեմ, ամուլ կանայք ձգտում էին երեխա ունենալ, նորահարսերը ցորենի հատիկներ էին գցում աղբյուրների մեջ և այլն։ Այս ամենը անքակտելի կապի մեջ էր օրգանական աշխարհի վերածնման և զարթոնքի գաղափարի հետ։ Այդ պատճառով էլ շատ աղբյուրներ ու գետեր, նույն թվում [[Արաքս]]ը, [[Եփրատ]]ն ու [[Տիգրիս]]ը, սրբազան էին համարվում։ [[Տիգրիս]]ի ակունքը մինչև վերջերս էլ պաշտվում էր Շատախի [[հայ]], [[ասորի]] ու [[քուրդ]] բնակիչների կողմից, [[Եփրատ]]ն անցնող մարդը նվիրական էր համարվում, աղջիկ երեաների անունները հաճախ Արաքս ու Եփրատ էին դնում։
 
=== Կենցաղ ===
Տող 129.
[[Սևան]]ի, [[Սպիտակ]]ի, [[Շամքոր]]ի, [[Գանձակ]]ի և Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների այժմյան լերկ ու բուսականությունից զուրկ սարալանջերը ուշ բրոնզի դարաշրջանում դեռևս ծածկված էին հաստաբուն ծառերի խիտ [[անտառ]]ներով, որոնք, սակայն, ուժգնորեն ոչնչացվում էին ինչպես զարգացող [[անասնապաություն|անասնապաության]], [[Մետաղագործություն|մետաղագործության]], [[խեցեգործություն|խեցեգործության]], [[փայտամշակություն|փայտամշակության]] ու շինարարության հետևանքով, այպես էլ երկրագործական ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։
 
Երկրագործության, անասնապահության արտադրանքի աճը, հարստությունների կուտակումն առանձին անձանց, ընտանիքների ու տոհմերի ձեռքում, ապրանքափոխանակության զարգացումը և այլն պահանջում էին աշխատող լրացուցիչ ձեռքեր։ Այդ պատճառով ստրկացված ռազմագերինեը սկսում էին օգտագործվել տնտեսական տարբեր աշխատանքներում և նրանց «ընդոծին» սերունդները շարունակում էին ստրուկ մնալ։ Ըստ երևույթին ստրուկներ էին ձեռք բերվում նաև ոսկու և արծաթի միջոցով՝ մեծ մասամբ [[Միջերկրական ծով|Միջերկրական]]ի ափերին տիրող փյունիկյան ստրկավաճառներից, որոնք փոխանակում էին իրենց ապրանքը մարդկանց հետ ։հետ։
 
Դամբարանային պեղումները ցույց են տվել , որ ստրուկները իրենց մարդաբանական կերպարով տարբերվում էին տեղական բնակչությունից։
 
Գավառի ներքին [[Ադիաման]] գյուղի իշխանական հարուստ դամբարանում սայլի ու եզների հետ միասին թաղված էին սայլապանն ու «ուղեկցող» ստրուկների մի մեծ խումբ։ Այդպիսի օրինակները ցույց են տալիս, որ ուշբրոնզիդարյան Հայաստանում ձևավորվել էր տնային ստրկությունը, որպես առանձին տնտեսական ինստիտուտ։
 
=== Արհեստներ ===
 
==== Ոսկերչություն ====
Ոսկերչությունը մետաղագործության զարգացած ճյուղերից մեկն է:է։ [[Լճաշեն]]ի և [[Տոլորս]]ի հարուստ ննջեցյալները պճնված էին ոսկյա խոշոր պես-պես (գլանաձև, գնդաձև, թեփուկավոր, սկավառակաձև) ուլունքներով, նշաձև քարերով ագուցված հատիկավոր նախշ ունեցող կոճակներով, սկավառակատիպ տափակ զարդերով, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից պատրաստված [[մանյակ]]ներով և այլն։
 
Ինչպես նյութական արտադրության այլ ճյուղերում, այնպես էլ ոսկերչության մեջ մեծ դեր էին կատարում [[Հին Արևելք|Հին արևելյան ավանդույթ]]ները։ Վերը հիշատակված մանյակների մի զգալի մասը հանդիպում է դեռևս հին [[Շումեր]]ի վաղ դինաստիական ժամանակաշրջանում և տարածվում մինչև Մոխենջոդարոյի հովիտը։ Առանձնապես լայն տարածում են գտնում ոլորագալարզարդերը [[Պղինձ|պղնձի]] ու վաղ [[բրոնզ]]ի ժամանա­կաշրջանի [[Կրետե-Միկենյան մշակույթ|Կրետե-Միքենյան]] և [[Տրոյական պատերազմ|Տրոյական]] [[հուշարձան]]ներում։ Հնագետները արդարացիորեն նշումեն, որ Տրոյայի գանձերի ոսկյա զարդերը մատնանշում են ոչ միայն այդ [[քաղաք]]ի հարստությունն ու լայն առևտրական կապերը, այլ նաև զարդերի մի զգալի մասի ուրույն արևելյան գծերը, որոնք կարելի է դիտել որպես Շումերի ոսկերչական արտադրանք։ Զարմանալի չէ, որ ոսկերչության այդ երկու խոշոր կենտրոնների միջև ընկած [[Հայաստան]]ն ու ներզարգացած ոսկերչությունը, որը ոչ միայն պահպանում,այլև զարգացնում էր [[Ավանդույթ|հին ավան­դույթ]]ները, ստեղծում Հայաստանի համար նոր տիպի զարդեր, որոնք հանդիպում են շատ հաճախ [[Միջագետք|Կենտրոնական և Հյուսիսային Միջագետք]]ի [[XIV-րդ դար|XIV]]—[[XIII-րդ դար|XIII]] [[դար]]երի [[Ասորեստան|վաղ ասորեստան]]յան հնավայրերում և, մանավանդ, նշանավոր [[Սարի քաղաք]]ի հարուստ [[դամբարան]]ներում։
Տող 146.
[[Խեցեգործություն|Խեցեգործության]] արտադրանքը անհամեմատ ավելի լայն ու բազմակողմանի էր, քան մետաղագործությանը։ Մետաղե իրերի տասնյակ կամ հարյուրավոր տիպերի դիմաց խեցեգործության մեջ մենք ունենք [[կավ]]ե առարկաների հազարավոր տեսակներ ու նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ևս ճշգրտելու ուշ բրոնզի դարաշրջանի զարգացման ժամանակագրական փուլերը։
 
Հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ [[Հայաստան]]ի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ [[սափոր]]ների բազմապիսի տեսակներ, [[ցուլ]]երի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ , որոնք զարդարված են [[վագր]]երի ու [[օձ]]երի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։[[Եղնիկ]]ների, [[քարայծ]]երի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։Այսզարդերով։ Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, [[մարտակառք]]երի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։Կավեմասնակցությամբ։ Կավե ամանների այս խումբը մոտենում է [[Շամքորի շրջան]]ի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։Այդտեսարաններ։ Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։
 
[[Զանգեզուր]]ի և [[Սևան]]ի շրջաններում հանյտնաբել են ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ <ref>А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы</ref>, որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ [[ճտկավոր կոշիկ]]ների տարբեր ձևերն ու մանրամասները։[[Հայաստան]]ի [[անոթ]]ների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում [[Կովկասո]]ւմ լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն [[Մինգեչաուր]]-[[Նախիջևան]]յան խմբի և [[Հյուսիսային Իրան]]ի<ref>L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden</ref> [[մ.թ.ա. 11]]-[[Մ.թ.ա. 10|10-րդ]] դարերի նմուշների հետ։