«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված Էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գսանի-Բասարի մահալների միջև։ [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ին միացվելուց և [[Երևանի նահանգ]]ը կազմվելուց հետո ([[1849]]) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում Էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերություն և քաղաքներ։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։
 
===ՍովետականԽորհրդակին հեղափոխության տարիներին===
[[Պատկեր:Հրազդան Ջրամբար.JPG|մինի|աջից|250px|Հրազդանի ջրամբարը]]
Նախահեղափոխական Կոտայքում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Բաքվի, Թիֆլիսի և Երևանի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև [[Երևան]]ի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտներ, որոնք հարել են բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Սովետական իշխանության հաստատումից հետո [[1920]] թ.-ի դեկտեմբերին հիմնադրվեց Կոտայքի կուսկազմակերպությունը։ Մինչև [[1921]] թ.-ի փետրվարը շրջանի էլար, Շահաբ, Թազագյուղ, Ելղովան, Բաշգյուղ, Զառ, Ճաթղռան, Գյամրեզ, Թեջրաբակ, Արամուս, Մհուբ, Քանաքեռ գյուղերում կազմակերպվեցին առաջին կուսբջիջները։ 1921 թ.-ին էլ տեղի ունեցավ առաջին կուսակցական կոնֆերանսը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ [[1973]] թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում կար 117 կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921–1971 թթ.-ին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920 թ.ի դեկտեմբերին, Քանաքեռում։ 1921 թ.-ի հուլիսի վերջին կայաառաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակուներ 320 կոմերիտական։ [[1972]] թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում հաշվվում էր կոմերիտական կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։