«Տիգրանակերտ (մայրաքաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 76.
Հույն պատմիչ [[Պլուտարքոս]]ի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար:
 
{{քաղվածք||''...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու''|[[Պլուտարքոս]]}}
 
Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել [[Պարտեզապուրակային արվեստ|պարտեզներով, այգիներով և որսատեղիներով]]: Տիգրանակերտն [[Մերձավոր Արևելք|Արևելքի]] նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, [[Առևտուր|առևտրի]] ու [[մշակույթ]]ի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: