«Չբացահայտված թռչող օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
ՉԹՕ-ների կողմնակիցները առաջ են քաշում այն վարկածը, որ քանզի այս առարկաները տեխնիկական, այլ ոչ թե բնական երևույթ են, և տեսքով ու թռիչքի բնույթով անհայտ են գիտությանը, դրանք չեն կարող Երկիր մոլորակից լինել։ ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո՝ [[1940]]-ականներին։ [[1947]]-ին [[հունիսի 24]]-ին ամերիկացի օդաչու [[Քենեթ Առնոլդ]]ը [[Վաշինգտոն]]ի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին։ Նույն [[1947]] թվականին էր, երբ ամերիկյան [[Ռոուզվել]] քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը, և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել, և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել, նվիրված ՉԹՕ-ներին։ Նման մի ուսումնասիրություն գրում է, որ Ռուսաստանի, նախկին Սովետական Միության երկրների և Չինաստանի իշխանությունները միասնական ջանքեր են գործադրել ՉԹՕ-ները հասկանալու համար։ Այս նույն հետազոտությունթ նաև նշում է, որ "մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել, և առնվազն չորս օդաչու մահացել են ՉԹՕ-ների հետևելիս"։ Լուրջ ուսումնասիրություններ նաև կատարվել են [[ԱՄՆ]]-ում, [[ԽՍՀՄ]]-ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Ֆրանսիա]]յում և այլ հզոր երկրներում։
 
[[1973]] թվականի [[հոկտեմբերի 18]]-ի [[կեսգիշեր]]ին օդաչու [[Լերի Քո]]յնը իր ուղղաթիռով անձնակամի մի քանի այլ անդամների հետ հերթական հերթապահությունն էր անում [[Օհայո նահանգ]]ի [[Մենսգիլդ]] քաղաքի մոտ և հանկարծ մեքենան պարուրվել է կարմիր լույսով: Հետո ուղղաթիռի կողքին ևս կարմիր լույս է ճառագայթող մի առարկա է հայտնվում: Քոյնը փորձում է փախցնել մեքենան, բայց ապարդյուն. առարկան շարունակում է սավառնել նրանց կողքին:Հանկարծ խցիկը լցվում է կանաչ լույսով, և խորհրդավոր առարկան անձայն անհետանում է հեռվում: Այդ պահին խափանվում է ընդունիչ սարքը, և ինչ-որ անհայտ ուժեր մեքենան ուղղակի վերև են շպրտում. օդաչուն դժվարությամբ է կարողանում վերականգնել մեքենայի կառավարումը: Սա ՉԹՕ-ների հետ բազմաթիվ անբացատրելի հանդիպումներից մեկի նկարագրությունն է միայն: Ենթադրում են, որ ՉԹՕ-ները տիեզերական ապարներ են , որոնցով տեխնիկապես մեզ գերազանցող անհայտ մոլորակի բնակիչներն այցելում են [[Երկիր]]: Սա բացատրելի է դարձնում թռիչքների զարմանալի վարպետությունը, ինչպես նաև դրանց խորհրդավոր հայտնվելն ու չքանալը. այլմոլորակայիններն ընդամենը ուզում են ուսումնասիրել մեզ, սակայն շփվել դեռ չեն ցանկանում:
 
== Հավաստիություն ==
[[Պատկեր:Lenticular_Valles.jpg|մինի|աջից]]
Ամբողջ մարդկության 1/5 մասը սրբորեն հավատում է այլմոլորակային տրեզերանավերի գոյությանը. Երկրի բնակիչներից շատերը ըստ հարցումների անձամբ են դրանք տեսել: ՉԹՕ-ների թռիչքի ականատեսներից մեկն էլ [[ԱՄՆ]] նախկին նախագահ [[Ջիմմի Քարեր]]ն է: Աստղադիտարանների և պլանետարիումների ղեկավարներին ամեն օր բազմաթիվ մարդիկ են զանգումէ հայտնելով ՉԹՕ-ների հայտնվելու մասին:
 
Աստղագետները, բնականաբար հոռետեսորեն են վերաբերվում նման կարգի լուրերին և դրա համար ունեն բոլոր հիմքերը: Նրանք ամեն գիշեր դիտում ու լուսանկարում են երկինքը, սակայն ոչ մի անգամ նրանց աստղադիտակի կամ ֆոտոխցիկի օբյեկտիվի առջև ՉԹՕ չի երևացել:
 
Նույն եզրակացությանն են հանգել նաև [[Ամերիկա]]յի ռազմա-օդային ուժերը: Օդային տարածքի հսկողությունը [[ՌՕՈՒ]]-ի գլխավոր և կարևորագույն խնդիրն է: Այն ժամանակ [[ԱՄՆ]]-ի և [[ԽՍՀՄ]]-ի քաղաքական հարաբերոթյունները խիստ լարված էին, և չբացահայտված թռչող օբյեկտների մասին խոսելով` գիտնականերից ոմանք պարզապես խորհրդային թռչող սարքերի նոր տեսակները նկատի ունեին:
 
Սակայն ՉԹՕ-ների հայտնվելու դեպքերի մեծ մասի բացատրությունն ավելի պարզ է: Սա վերաբերում է նախագահ Քարտերին` [[1969]] թվականին դիտարկած դեպքին: Նա գրանցել է իր դիտարկման ստույգ վայրը, օրը և ժամանակը: Իսկ աստղագետները արդեն հեշտությամբ հաշվեցին, որ երկնքի այդ հատվածում է եղել Արուսյակ(Վեներա) մոլորակը:Ըստ երևույթի նախագահը պայծառ մոլորակին ՉԹՕ-ի տեղ է դրել:
 
Երբեմն մարդիկ ՉԹՕ-ների մասին պատմելով, պարզապես փորձում են հայտնի դառնալ: Օրինակ` Ադամսկու պատմածները ՉԹՕ-ների մասին ուսումնասիրողները պարզեցին, որ նա աշխատում էր Մաունթ Փալոմարի աստղադիտարանում և պարզապես հորինում էր այդ պատմությունները:
 
Տարներ անց ՉԹՕ-ների ամերիկացի հետազոտողներն այդ առարկաների մասին անհերքելի և հավաստի տվյալներ ներկայացնելու համար նույնիսկ մրցանակ սահմանեցին, սակայն մինչ օրս այդ մրցանակին ոչ մի հավակնորդ իր մասնին չի հայտնվել: Ոչ մի նման փաստ չի արձանագրվել:
 
Այնուամենայնիվ, չնայած խաբեբաների մերկացումներին, միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ այլմոլորակայինների գոյությանը և նրանց այցելություններին [[Երկիր]]: Ըստ երևույթին, շատերի համար յուրատեսակ մխրթարություն է հավատալ, որ մենք տիեզերքում միայնակ չենք:
 
== Ռոսուելի գաղտնիք ==
[[Պատկեր:Upperatmoslight1.jpg|մինի|աջից]]
Ռոսուլեը քնկետ մի բույն է անապատի ծայրին, ուր ծավալվել է մի պատմություն, որ այսօր էլ ՉԹՕ-գետներին հանգիստ չի տալիս: [[ԱՄՆ]]-ի [[Նյու Մեքսիկո նահանգ]]ի ամերկյան բանակը նոր գաղտնի զենքի փորձարկուներ էր անցկացնում, [[1947]] թվականի [[ամռան]]ը, իբր, կործանվել է մի ՉԹՕ, որը զոհված անձնակազմի հետ գտել և թաքցրել են բանակայինները: Այդ օրվանից, ՉԹՕ-ների գոյությանը հավատող մարդկանց պնդմամբ, [[ԱՄՆ]]-ի կառավությունը թաքցնում է պատահարը: Մի քանի տարի անց նույնիսկ նկարահանվեց մի ֆիլմ, ուր ցուցադրվում էր Ռոսուելում կործանված այլմոլորակային օբյեկտի զննումը:Սև-սպիտակ ժապավենի վրա ինքնատիպ, մանկական շարժումներով մազազուրկ, վեցմատանի, փորն ուռած մի էակ է: Միջազգային մամուլում այդ տեղեկատվության հայտնվելը մեծ խառնաշփոթ առաջացրեց: Ավելի ուշ, մասնագետները պարզեցին, որ ֆիլմը հորինված է, կեղծիք: Այսօր արդեն վերջնականապես պարզ է, որ Ռոսուելում կործանվածը ոչ թե ՉԹՕ էր, այլ [[ՌՕՈՒ]]-ի լրտեսական օդապարիկ: Ծրագիրը, բնական է, խիստ գաղտնի էր պահվում:
[[Կատեգորիա:Անկանոն երևույթներ]]