«Դասակարգային պայքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: →
հեքիաթի հեռացում
Տող 1.
'''Դասակարգային պայքար''', հակամարտ դասակարգերի պայքար, որի հիմքում ընկած են դասակարգային շահևրը և ձգտումները։ Դասակարգերի և Դասակարգային պայքարի գիտական տեսությունը մշակել են [[մարքսիզմ]]ի հիմնադիրները։ Դասակարգային պայքարի արդյունք է դասակարգերի տնտեսական շահերի հակամարտության, որն անխուսափելիորեն հանգեցնում է սոցիալական բախումների։ «Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլեբեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը, կարճ՝ ճնշողն ու ճընշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել՝ մերթ թաքնված, մերթ բացահայտ պայքար, որը միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի հեղափոխական վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանմամբ»։ Սակայն այդ հեղափոխությունները մի դասակարգային հակամարտությունը փոխարինել են մեկ ուրիշով՝ մշտապես կատարելագործելով մարդու շահագործումը մարդու կողմից, սրելով անտագոնիստական հակասությունները, կատարելագործելով Դասակարգային պայքարը։ Պատմությանը հայտնի են և՛ ստրուկների հուժկու ապստամբություններ, և՝ մեծ մասշտաբի ու անընդմեջ գյուղացիական պատերազմներ, տևական սոցիալական շարժումներ, որոնք խարխլել են տիրող հասարակական կարգերի հիմքերը։ Սակայն միայն կապիտալիստական հասարակարգն է, որ իր զարգացման ընթացքում ստեղծում է ինչպես դասակարգերի, այնպես էլ Դասակարգային պայքարի և ընդհանրապես սոցիալական անտագոնիզմի վերացման նյութական ու հոգևոր պայմանները։ Կապիտալիզմը ծնում է [[պրոլետարիատ]]ին, արտադրության միջոցներից զուրկ բազմամիլիոն աշխատավորական զանգվածին, որն իր սոցիալական գործունեությամբ, պատմական դերով հակադրվում է բուրժուազիային։ Պայքարի ընթացքում կազմավորվում է պրոլետարիատի քաղաքական–մարտական կուսակցությունը, ձևավորվում հասարակության արմատական վերափոխման նրա գիտակաև աշխարհայացքը։ Պրոլետարիատը Դասակարգային պայքար է մղում երեք հիմնական ձևով՝ տնտեսական, քաղաքական ն գաղափարական։ Դասակարգային պայքարն առավել զարգանում է սոցիալական հեղափոխության ժամանակ, որն իրագործում է հնի կործանումն ու նորի ստեղծումը։ Բանվոր դասակարգը իր պայքարով համաշխարհային պատմական բազում հաղթանակների է հասել՝ հաստատելով գիտական կոմունիզմի մասին մարքս-լևնինյան ուսմունքը, նոր, պրակտիկ փորձով հարստացնելով այն։ Այդ հաղթանակներից ամենանշանակալիներն են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված սոցիալիստական երկրները։ Դասակարգային պայքարի նոր փուլ նշանավորեց գաղութային սիստեմի փլուզումը, որի շնորհիվ աշխարհի բազմամիլիոն հարստահարված ժողովուրդներ ձեռք բերեցին ազգային անկախություն, տնտեսություն ու կուլտուրական վերելքի հնարավորություններ։ Ազգային-ազատագրական պայքարը ոչ միայն նշանակում է պայքար գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ, այլև պայքար սոցիալական ազատագրության, համադեմոկրատական նպատակների համար։ Ներկայումս, սոցիալիզմի առկայության պայմաններում, Դասակարգային պայքար, միջազգային չափանիշով, մղվում է երկու հակադիր սիստեմների միջև։ Սոցիալական երկու սիստեմների հակասությունը արդի համաշխարհային պատմության շարժիչ ուժն է։ Սա Դասակարգային պայքարի նոր արտահայտություն Է, որը մի առանձին երկրից տեղափոխվել է միջազգային ասպարեզ։ Դասակարգային պայքարի նոր պայմաններում ուժերի հարաբերակցությունը փոխվել է այնպես, որ սոցիալիզմի ուժերին օբյեկտիվորեն միացել են նաև դեմոկրատիայի, խաղաղության ն անկախության, սոցիալական երկու համակարգերի խաղաղ գոյակցության համար պայքարող ուժերը։ Իմպերիալիզմը ստիպված է տեղի տալ, դիմել տնտեսության համագործակցության կոնկրետ քայլերի։ Սրանք ևս Դասակարգային պայքարի նոր նվաճումներ են, որոնք ուղի են հարթում դասակարգային անտագոնիզմի վերացման համար ընդհանրապես։ Դասակարգերի և Դասակարգային պայքարի վերացման հարցը կապվում է պըոլետարիատի քաղաքական իշխանության հետ։ Զարգացնելով [[Կ. Մարքս]]ի և [[Ֆ. Էնգելս]]ի ուսմունքը՝ [[Վ. Ի. Լենին]]ը իսկական մարքսիստ է համարում նրան, ով Դասակարգային պայքարի տեսությունը հասցնում է պրոլետարիատի դիկտատուրայի ընդունմանը, քանի որ դասակար–գերի և Դասակարգային պայքարի վերացումը կարող է տեղի ունենալ միայն պրոլետարիատի քաղաքական իշխանության պատմական զարգացման պայմաններում։ Վ. Ի. Լենինը նշում էր պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանին բնորոշ Դասակարգային պայքարի հինգ նոր ձև
 
1. տապալված դասակարգերի դիմադրության ճնշում,
Վ. Ի. Լենինը նշում էր պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանին բնորոշ Դասակարգային պայքարի հինգ նոր ձև.
2. քաղաքացիական պատերազմ,
1.* տապալված դասակարգերի դիմադրության ճնշում,
3. մանր բուրժուազիայի չեզոքա–ցում,
2. *քաղաքացիական պատերազմ,
4. բուրժուազիայի և բուրժուական մասնագետների օգտագործում,
3. *մանր բուրժուազիայի չեզոքա–ցում,
5. նոր կարգապահության դաստիարակում։
4. *բուրժուազիայի և բուրժուական մասնագետների օգտագործում,
Սրանցից երկրորդը և չորրորդը արդի դարաշրջանում պարտադիր չեն՝ սոցիալիզմի ուղին բռնած յուրաքանչյուր երկիր կարող է ստանալ սոցիալիստական երկրների անշահախնդիր օգնությունը։ Իսկ երրորդը պարտադիր չէ այն ևրկրի համար, որտեղ մանր բուրժուազիան երկրի քաղաքական ուժերի մեջ չնչին տոկոս է կազմում։ Դասակարգերը և Դասկարգային Պայքարները միաևգամից չեև ոչնչանում։ Նախ վերանում են անտագոնիստական դասակարգերն ու նրանց հակասություն–ները մնում են ոչ անտագոնիստական դասակարգերն ու հին հասարակարգից ժառանգություն մնացած այն հակասությունները, որոնք աստիճանաբար տնտեսական ու կուլտուրական զարգացմանը համապատասխան լուծվում ու ևաղթահարվում են։ Խորհրդայի Միության Կոմունիստական Կուսակցություն 27–րդ և 25–րդ համագումարների ընդունած որոշումներում մեր երկրի զարգացման խնդիրներից մեկն էլ մտավոր ու ֆիզիկական աշխատանքի, գյուղի և քաղաքի, բաևվոր դասակարգի ու գյուղացիության միջև եղած էական տարբերությունների վերացումն է, որը, ի վերջո, կհանգեցնի անդասակարգ կոմունիստական հասարակարգին։
5. *նոր կարգապահության դաստիարակում։
 
{{ՀՍՀ}}