«Լուի դը Բրոյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Լուի դը Բրոյլ''' (ծն․ 15․8․1892, Դիեփ), ֆրանսիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933-ից) և անփոփոխ քարտուղար (1942-ից)։ ԱԱՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958-ից)։ Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909) և ճշգրիտ գիտությունների (1913) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համայսարանի պրոֆեսոր (1926—28)։ 1928-ից Ա․ Պաանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է ռենտգենյան ճառագայթների սպեկտրների և ֆոտոէֆեկտի հետագոտմամբ։ 1924 ին առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը (տես Դը Բրոյչի աւիքներ), որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում (տես Քվանտային մեխանիկա)։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու գամմա-ճառագայթների, ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, միջուկի կառուցվածքի, տարրական մասնիկների, արագացուցիչների, ատոմային էներգիայի և կիբեռնետիկայի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլ․ պրոբլեմները: Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952)։ Նոբելյան մրցանակի է արժանացեք էլեկտրոնի ալիքային բնույթի հայտնագործման համար (1929)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ]]