«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ:
 
== Վաղ բրոնզի դար ==
 
Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում եզրափակիչ փուլում միայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին սկսում են նկատվել սոցիալ-տնտեսական տարբերակման, ունեցվածքային անհավասարության երևույթներ և տոհմացեղային կազմակերպության ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է իր հասարակական դիրքով ու հարստությամբ բնակչության հիմնական զանգվածներից անջատվող տոհմացեղային ավագանին։ Դրա ցուցանիշն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին դարերով թվագրվող մեծ դամբանաթմբերի առաջացումը [[Լեռնային Ղարաբաղ]]ում ([[Խաչենագետ]], [[Ստեփանակերտ]]) ու [[Մուղանի դաշտ]]ում (Ուչ-թափա), [[Թռեղք]]ի նշանավոր [[դամբարան]]ադաշտում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Մայկոպի նշանավոր դամբարանում կուտակված արժեքները, արվեստի, զենքի, զարդարանքի նմուշները, թաղման ձևն ու ճոխությունը ցույց են տալիս, որ վաղ բրոնզի դարաշրջանում առանձին ցեղերի առաջնորդներ հասնում են հասարակական աննախադեպ բարձր դիրքի։ Սովիալական այս նոր երևույթների հիմքում ընկած են նյութական արտադրության և առաջին հերթին անասնապահության մեջ տեղի ունեցող արմատական տեղաշարժերը, հավելյալ արտադրանքի կուտակման և փոխանակման հնարավորությունը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում դիտվում է նախնադարյան տոհմացեղային կազմակերպության աստիճանական անկման գործընթաց, որը դառնում է միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջանի պատմական զարգացման ամենաբնորոշ գիծը։
 
[[Հայաստան]]ի վաղբրոնզեդարյան [[տնտեսություն|տնտեսության]] ու նյութական արտադրության մեջ առաջացած արմատական տեղաշարժերն իրենց նկատելի հետքն են թողնում տեղաբնակների հասարակական կյանքում։ Արորային [[Երկրագործություն|երկրագործության]] առաջացումը, անասնապահության ու որսորդության վերելքը, մետաղահանության, մետաղամշակության, [[արհեստներ]]ի ու փոխանակային հարաբերությունների զարգացումն ի վերջո հանգեցնում են տղամարդու բացարձակ գերիշխանության տնտեսական և հասարակական ոլորտներում։ Կնոջ հասարակական դերը հետզհետե սահմանափակվում է [[ընտանիք]]ի ու տնային տնտեսության շրջանակներով։ Կազմավորվող հայրիշխանական ընտանեկան մեծ համայնքը դառնում է հասարակության բաղկացուցիչ բջիջը և հիմնական տնտեսական միավորը, որի էական հատկանիշը նյութական բարիքների արտադրության ու սպառման հավաքական սկզբունքն է։ Այդ պատճառով էլ հասարակության ունեցվածքային խոր տարբերակում չի նկատվում ո՛չ բնակատեղիների, ո՛չ էլ [[դամբարան]]ային պեղածո նյութերի ուսումնասիրության ժամանակ։
 
Դամբարանների ու կացարանների ձևերն ու [[Հատակագիծ|հատակագծ]]երը երկար ժամանակ մնում են անփոփոխ, չտարբերակված, ընտանեկան մեծ համայնքը արտադրության բաշխման ու յուրացման միասնական մի բջիջ է՝ առանց ներքին խոր տնտեսական տրոհման։ Սակայն ազգակցության և որոշ իմաստով նաև [[Ժառանգականություն|ժառանգականության]] առումներով այժմ մեծապես զարգանում է պատրիլոկալ ուղղությունը, որն ավելի ուշ շրջանում հանգեցնում է համայնքի տրոհման։
 
== Ուշ բրոնզի դար ==