«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
Բրոնզեդարյան հոգևոր մշակույթի ավանդությունները պահպանվում և հետագա զարգացումն են ապրում [[Հայաստան]]ում [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] շրջանում։ Ուրարտական պանթեոնի մեջ ևս արևի, ամրոպ-կայծակի, լուսատուների պաշտամունքը հսկայական դեր է խաղում։ Հետաքրքիր է ուրարտական կնիքներից մեկի վրա պատկերված ճառագայթաձև վերջավորություններ ունեցող արևի կամ ամրոպ-կայծակի մարդակերպ աստվածության կերպարը, կենաց ծառի ու ճառագայթաձև երկնային պեգասի հետ միասին, որը տվյալ դեպքում հանդես է գալիս ոչ թե անասնապահական, այլ երկրագործական պտղաբերության իր ֆունկցիայով։ Ուրարտական մի այլ կնիքի զույգ երեսներին ներկայացված են մի կողմից՝ցուլի վրա կանգնած ճառագայթավոր թևերը վեր պարզած ամրոպ-կայծակի աստվածը, մյուս կողմից՝ արևի ճառագայթաձև աստծո ծնկաչոք մարդաձև ֆիգուրը՝ ասորեստանյան արև աստծո թևավոր սկավառակի տակ։ Կնքի վրա եղած այս երկրորդ պատկերը ցույց է տալիս, որ բրոնզեդարյան ժամանակների ամրոպ-կայծակի հետիոտն աստվածն այստեղ բարձրանալով ցուլի վրա՝ ընդունում է տարերքի Թեչուր աստծո խուրրիական անունը, իսկ նույնքան հին արևի տեղական աստվածը՝ Շիվինի անունը։ Ուրարտական կնիքների վրա փորագրված պատկերների ներքին սեմանտիկ առնչությունները ժայռապատկերների հետ բացահայտվում են նաև այլ համադրությունների մեջ, կնիքների վրա պատկերված վիշապ-օձերի, եղջերուների, այծերի, դիմակավոր աղեղնավորների գծային պատկերներով և ուղեկցող աստղային պատկերագիր և գաղափարագիր նշաններով։ Գեղամա լեռների ժայռապատկերների զուգահեռները ուշբրոնզեդարյան և ուրարտական արվեստի ու պաշտամունքի հուշարձաններում ակնհայտորեն մատնանշում են հազարամյա ավանդույթների հիման վրա առաջադիմած երկրագործ-անասնապահական գաղափարաբանության միանական բնույթը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական ու էթնիկական փոփոխությունների ֆոնի վրա։
 
==== Ջուր ====
Ջրի պաշտամունքը մարմնավորվում են կիրառական արվեստի հուշարձանների վրա հանդիպող ջրային թռչունների, [[օձեր]]ի, [[ձկներ]]ի պատկերները, ալիքավոր գծերը, նույնքան կարևոր դեր է խաղում նախնադարի պատմության հոգևոր կյանքում, որքան արևինը։
 
Ջուրն էլ արևի նման պատկերացվում էր տիեզերական եռամիացության մեջ՝ իրական ու երկնային ծովի, աղբյուրների, գետերի ակունքների ձևով։ Այդ պատճառով էլ ջրի պաշտամունքի հետ կապված էակները շատ հաճախ հանդես են գալիս մերթ օձի և այծի (վիշապաքաղ), մերթ օձի և թռչունի (թռչող վիշապ), մերթ վիշապաձկների կերպարներով, որոնց վրա պատկերված են ցուլերի գլուխներ, [[թռչուններ]] և [[օձեր]]։
 
Հետաքրքիր է, որ վիշապ բառը Եզնիկ Կողբացու միջնորդությամբ մեզ հասած ժողովրդական հավատալիքներում մեկնաբանվում է որպես բազմակերպար էակ (օձ, գրաստ, [[ցուլ]], [[կով]], ուղտ և այլն) և կապվում [[ամպրոպ]]-[[կայծակ]]ի, օդերևույթի հետ։ Հին խեթական աստվածներից նախահայկական վիշապին մոտ էր Դատան, որը պատկերվում էր իբրև [[ձուկ]], [[ցուլ]] և պատանի։ Նրա ձկնակերպ արձանը դրված էր Խարջալաշի քաղաքի աղբյուրի ակունքի մոտ։ Հայատանում էլ վիշապ ձկների հսկա քարակոթողները տեղադրված են ջրանցքների ու ջրավազանների մոտ։ Նրանք, մեր նախնիների համոզմամբ, պահում, պահպանում էին սրբազան ջուրը։ Հետագայում այդ էակները ժողովրդական մտածողության մեջ դարձան չար վիշապներ, որոնք փակում էին աղբյուրների ակունքները, զոհեր պահանջում և այլն։ Այդ է պատճառը, որ ուշ շրջանի հայ ազգագրության մեջ ջրի պաշտամունքը հանդես է գալիս չար վիշապների հետ կապված կամ էլ լոկ իբրև տարերքի պաշտամունք, տարերք, որը հրաշագործ ուժ ու ունակություններ ունի։
 
Գանձակի շրջանում մինչև վերջերս էլ հավատում էին, որ անմատչելի վայրերում կան անմահություն բերող աղբյուրներ, որոնց վրա հսկում են վիշապներն եւ յոթ գլխանի դևերը։ Բուլանխում պատմում էին, որ մատակը մտավ Վանա ծովը և հրեղեն գոմեշից հղիացած ձագ ունեցավ։ Նույնը պատմում էին [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ափերին Նորատուսի գյուղացիները։ [[Վասպուրական]]ի սրբազան աղբյուրներից մեկը բխեցրել էր Քուռկիկ Ջալալին՝ սմբակի հարվածով և այլն։ Նախնիների խոր համոզմամբ լեռնային աղբյուրների ու գետերի ջրերը ամոքում էին արդկանց տխրությունըմ վիշտը, հոգեկան ու ներքին հիվանդությունները, անասունների տարափոխիկ հիվանդությունները։ Հմայական գործողություներով. ջրի օգնությամբ, մարդիկ ձգտում էին պայքարել երաշտի, մորեխի և այլ բնասատուների դեմ, ամուլ կանայք ձգտում էին երեխա ունենալ, նորահարսերը ցորենի հատիկներ էին գցում աղբյուրների մեջ և այլն։ Այս ամենը անքակտելի կապի մեջ էր օրգանական աշխարհի վերածնման և զարթոնքի գաղափարի հետ։ Այդ պատճառով էլ շատ աղբյուրներ ու գետեր, նույն թվում [[Արաքս]]ը, [[Եփրատ]]ն ու [[Տիգրիս]]ը, սրբազան էին համարվում։ [[Տիգրիս]]ի ակունքը մինչև վերջերս էլ պաշտվում էր Շատախի [[հայ]], [[ասորի]] ու [[քուրդ]] բնակիչների կողմից, [[Եփրատ]]ն անցնող մարդը նվիրական էր համարվում, աղջիկ երեաների անունները հաճախ Արաքս ու Եփրատ էին դնում։
 
=== Երկրագործություն ===