«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Մոնղոլները չբավարարվեցին միայն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների նվաճումով: 1242 թվականին նրանց զորաբանակը շարժվեց դեպի երկրի արևմտյան շրջաններ, որոնք այդ ժամանակ պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]: Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը: Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը: Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը:
 
Մոնղոլները երկու տարում ավարտեցին Հայաստանի արևմտյան շրջանների նվաճումը և ձեռնամուխ եղան հարավի գրավմանը: Առանց դիմադրության հանդիպելու նրանք 1244 թվականին գրավեցին նաև Հարավային Հայաստանը: Ամբողջ Հայաստանը մտավ մոնղոլական հսկայածավալ տերության մեջ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/275 Հայաստանի նվաճումը]</ref>:
 
Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ վիլայեթների՝