«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկ]]ի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան։ Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները<ref>[http։//www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
 
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։ Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը (1256), 1258 թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆությունխալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլա]]յի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են [[Հարավային Չինաստան]]ը, մինչև 1273 թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։
 
Տող 36.
# Առան և Մուղան,
# [[Ատրպատական]]։
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Ջաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուտ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռնային և լեռնային Նահանգները, որտեղ [[քուրդ]] և սելջուկ իշխանները հպատակվել են [[մոնղոլներ]]ին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ [[1256]] թվականին Հայաստանն ընդգրկվել է [[Հուլավու]]ի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, Վրաստանը, [[Հռոմ]]ը և [[Իրաք]]ը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, Խաղբակյան-Պռոշյանների, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, Հասան-Ջալալյաևների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
 
==Անկումը==