«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.251.51 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Lilitik22 մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 12.
}}
 
'''Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ''' ({{lang-de|Wolfgang Amadeus Mozart}}, [[1756]] թ. [[հունվարի 27]] - [[1791]] թ. [[դեկտեմբերի 5]]), ավստրիացի նշանավոր երգահան։կոմպոզիտոր: Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։
 
== Կենսագրությունը ==
Մոցարտը ծնվել է 1756 թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն՝ որպես Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart։ Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ Սուրբ Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր լատիներեն՝ Amadeus, գերմաներեն՝ Gottlieb, իտալերեն՝ Amadeo, ինչը նշանակում է «Աստծո սիրեցյալը»։ Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ։
 
Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա
գտնում էր կլավիսինի վրա բարեհնչյուն ինտերվալներ։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժների թվինմանկավարժ էր պատկանում։: Նա սովորեցրեց Վոլֆգանգին [[կլավեսին]], [[ջութակ]] և [[երգեհոն]] նվագելու հիմունքները։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։
 
1762 թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլլանդիա, Շվեյցարիա։ Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էր հարուցում՝ հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից.սակայն հաջողությունները սպասեցնել չտվեցին 1763 թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները։ 1766 -1769 թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում՝ Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (իտալ. La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանիկոմպոզիտորի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն, և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա։
 
Այս տարիքում Մոցարտը արդեն կրում էր Հրաշամանուկ անվանումը։ Հայրը նաև մեծ ուշադրություն էր դարձնում որդու կրթությանը։ Մոցարտը ուսումնասիրում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերենով սովորում մաթեմատիկա։