«Անտուան դը Սենտ-Էքզյուպերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Երկար ժամանակ նրա մահվան մանրամասները հայտնի չէր: Եվ միայն [[1998]] թ. մի ձկնորս [[Մարսել]]ի մոտ ծովում գտավ ապարանջան: [[Պատկեր: Gourmette de Saint Exupery.jpg|thumb|260px|ձախից|Սենթ Էքզյուպերիի ապարանջանը, մի ձկնորս հայտնաբերվել է Մարսելի մոտ:]] Նրա վրա կա մի քանի գրություններ: «Antoine», «Consuelo» (այսպես էր նրա կնոջ անունը) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA»: Դա այն հրատարակչության հասցեն է, որտեղ լույս էին տեսնում նրա գրքերը : [[2000]] թ. մայիսին ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարեց, որ 70-մետր խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որը, հնարավոր է, պատկանում է Սենտ-Էքզյուպերիին:. Ինքնաթիռի մնացորդները ցրված էին մեկ կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնությամբ. Գրեթե անմիջապես Ֆրանսիայի կառավարությունը արգելելց որևէ հետազոտություններ այդ տարածքում: Թույլտվությունը ստացվել է միայն [[2003]] թ. աշնանը: Փորձագետները բարձրացրել են ինքնաթիռի բեկորները: Նրանցից մեկը օդաչուի խցիկն էր, պահպանվել է ինքնաթիռի սերիական համարը` 2734-L: Ըստ [[Միացյալ Նահանգներ|Ամերիկյան]] ռազմական արխիվների գիտնականները համեմատել են բոլոր ինքնաթիռների համարները, որոնք անհետացել են այդ ընթացքում: Այսպիսով, պարզվել է, որ ինքնաթիռի բորտի սերիական համարը` 2734-L համապատասխանում է այն ինքնաթիռին, որը գտնվում է ԱՄՆ օդուժի թիվ 42-68223, այսինքն օդանավը Lockheed P-38 "Lightning», նորացված F-5B- 1-LO ( ֆոտոհետախուզական ինքնաթիռ), որը վարում էր Սենտ-Էքզյուպերին:
Լյուֆտվաֆֆեի տեղեկագրերում գրառումներ չկան 1944 թ. հուլիսի 31-ին այդ տարածքում խփված ինքնաթիռների մասին, իսկ գտնված դրվագների վրա չկան կրակի ակնհայտ հետքեր: Այդ տեղիք տվեց վթարի բազմաթիվ տարբերակների, այդ թվում տեխնիկական պատճառով կամ` օդաչուի ինքնասպանության:
Ըստ մամուլի 2008 թ. մարտի հրապարակումների<ref name="rippert">[http://www.vesti.ru/doc.html?id=169255 Սենտ-Էկզյուպերիի ինքնաթիռը խփել է գերմանական օդաչուն], новости на vesti.ru. [[մարտի 15 марта]], 2008 годаթ.</ref><ref name="rippert2">[http://www.vesti.ru/doc.html?id=169606 Հին առեղծվածի հասարակ բացահայտում]</ref>
, Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանցի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով խփել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը: Ըստ նրա հայտարարության, նա չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին:
{{քաղվածք|Օդաչուին ես չեմ տեսել, ավելի ուշ իմացա, որ դա եղել է Սենտ-Էքզյուպերին}}