«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
== Պատերազմի ընթացք ==
[[File:Araratian-regiment-go-to-front-1920.jpg|ձախից|մինի|Արարատյան գունը մեկնում է ռազմաճակատ]]
[[Սեպտեմբերի 22]]-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին [[ՀՀ]] տարածք՝ շարժվելով [[Օլթի]]ի, [[Սարիղամիշ]]ի, [[Կաղզվան]]ի, [[Իգդիր]]ի ուղղությամբ։ Կազմալուծված ու դասալքությունից թուլացած [[հայ]]կական բանակը նահանջեց։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը դիմեց [[Անտանտ]]ի երկրներին՝ [[Սևրի պայմանագիր]]ն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցույց տալու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները մերժեցին որևէ օգնություն։
 
[[File:Araratian-regiment-go-to-front-1920.jpg|ձախից|մինի|Արարատյան գունըգունդը մեկնում է ռազմաճակատ]]
Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն, ինչպես նաև [[ԱՄՆ]]-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է [[Խորհրդային Ռուսաստան]]ի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։
 
[[File:Yerevan_destroyed_1920.jpg|մինի|աջից|Երևանի փողոցները ոչնչացված՝ Թուրքիայի հետ պատերազմի արդյունքում]]
1920 թվականի [[հոկտեմբերի 30]]-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ [[նոյեմբերի 7]]-ին, հանձնվեց նաև [[Ալեքսանդրապոլ]]ը, [[նոյեմբերի 12]]-ին՝ [[Աղին]]ը։ [[Նոյեմբերի 15]]-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս [[նոյեմբերի 9]]-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ [[նոյեմբերի 18]]-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։