«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
== Պատերազմի ընթացք ==
[[File:Araratian-regiment-go-to-front-1920.jpg|ձախից|մինի|Արարատյան գունը մեկնում է ռազմաճակատ]]
[[File:Yerevan_destroyed_1920.jpg|մինի|left|Երևանի փողոցները ոչնչացված՝ Թուրքիայի հետ պատերազմի արդյունքում|200px]]
[[Սեպտեմբերի 22]]-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին [[ՀՀ]] տարածք՝ շարժվելով [[Օլթի]]ի, [[Սարիղամիշ]]ի, [[Կաղզվան]]ի, [[Իգդիր]]ի ուղղությամբ։ Կազմալուծված ու դասալքությունից թուլացած [[հայ]]կական բանակը նահանջեց։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը դիմեց [[Անտանտ]]ի երկրներին՝ [[Սևրի պայմանագիր]]ն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցույց տալու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները մերժեցին որևէ օգնություն։
 
Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն, ինչպես նաև [[ԱՄՆ]]-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է [[Խորհրդային Ռուսաստան]]ի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։
[[File:Yerevan_destroyed_1920.jpg|մինի|leftաջից|Երևանի փողոցները ոչնչացված՝ Թուրքիայի հետ պատերազմի արդյունքում|200px]]
 
1920 թվականի [[հոկտեմբերի 30]]-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ [[նոյեմբերի 7]]-ին, հանձնվեց նաև [[ԱլեքսաևդրապոլԱլեքսանդրապոլ]]ը, [[նոյեմբերի 12]]-ին՝ [[Աղին]]ը։ [[Նոյեմբերի 15]]-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս [[նոյեմբերի 9]]-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ [[նոյեմբերի 18]]-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։
 
Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։ Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/27/586/587 Թուրք-հայկական պատերազմը]</ref>։