«Խոսրով Ա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 բայտ ,  7 տարի առաջ
չ
46.241.165.159 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբե...
No edit summary
չ (46.241.165.159 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբե...)
{{Այլ|Խոսրով (այլ կիրառումներ)}}
 
'''Խոսրով Ա''' Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– [[259]]), [[Մեծ Հայք-]]ի Արշակունի թագավոր [[211]] թ.-ից։ Հաջորդել է հորը՝ [[Վաղարշ Բ–ին։Բ]]–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտությանպատագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ [[215]] թ.-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է [[Կարակալա]] կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թ.-ին Խոսրով ը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։
 
Իրանում պարթև [[Արշակունիներ]]ի դեմ [[Սասանյաններ]]ի մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է [[Արտավան V Արշակունի|Արտավան V Արշակունուն]]։ Արտավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I-ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ [[230]] թ.-ին պարսկական բանակը մտել է [[Հայոց Միջագետք]] և հռոմեացվոց [[Ասորիք]]՝ պատերազմ սկսելով [[Հայաստան]]ի և [[Հռոմ]]ի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր [[Ալեքսանդր Սևերոս]]ի դաշնակցությամբ [[232]] թ.-ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրով [[Ատրպատական]]ում հիմնել է [[Դավրեժ]] (այժմ՝ [[Թավրիզ]]) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի ([[234]] - [[245]]) կռվել է Սասանյանների դեմ ե պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
106 142

edits