«Դիֆուզ տոքսիկ խպիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
== Էթիոպաթոգենեզ ==
Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։ <br>
Ենթադրվում է որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է [[հիպոֆիզ]]ի կողմից արտադրվող [[թիրեոտրոպ հորմոն]]ի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում էեն հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։
== Կլինիկական պատկեր և դիագնոստիկա==
Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ '''''[[խպիպ]]''''','''''[[տախիկարդիա]]''''', և '''''էկզոֆթալմ'''''։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սրիտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական [[տախիկարդիա]]յով, մշտական կամ պարոքսիզմալ [[տախիառիթմիա]]յով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ '''''թիրեոտոքսիկ սիրտ'''''։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում անկագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝