«Նանոտեխնոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 14.
 
Շատ աղբյուրներ՝ առաջին հերթին անգլալեզու, հետագայում նանոտեխնոլոգիաներ կոչվող մեթոդների առաջին հիշատակումը կապում են Ռիչարդ Ֆեյնմանի հայտնի «Այն աշխարհում բավականին տեղ կա» ելույթի հետ, որը նա ունեցել է 1959 թ. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ամերիկյան ֆիզիկական հանրության ամենամյա հանդիպման ժամանակ։ Ռիչարդ Ֆեյնմանը ենթադրում էր, որ հնարավոր է մեխանիկորեն տեղափոխել առանձին ատոմները՝ համապատասխան չափսերի մանիպուլյատորի օգնությամբ, ամեն դեպքում այդպիսի գործընթացը չէր հակասի այսօր արդեն հայտնի ֆիզիկական օրենքներին։
Այդ մանիպուլյատորը նա առաջարկեց անել հետևյալ կերպ։ Անհրաժեշտ է պատրաստել մեխանիզմ, որը կստեղծեր իր կրկնօրինակը, բայց ավելի փոքր։ Ստեղծված փոքր մեխանիզմը պետք է կրկին ստեղծի իր կրկնօրինակը, մինչև մեխանիզմի չափսերը կհամապատասխանեն մեկ ատոմի չափսերին։ Ընդ որում պետք է չափումներ արվեն այդ մեխանիզմի կառուցվածքում, քանի որ գրավիտացիայի ուժերը, որոնք ազդում են ամբողջ մակրոաշխարհում, կազդեն ավելի քիչ, իսկ միջմոլեկուլային փոխազդեցությունների ուժերը , ինչպես նաև Վան-դեր-Վաալսի ուժերը, էլ ավելի կազդեն մեխանիզմի աշխատանքի վրա։ Վերջին փուլը՝ ստացված մեխանիզմը կհավաքի իր կրկնօրինակն առանձին ատոմներից։ Սկզբունքորեն այդպիսի կրկնօրինակների թիվը սահմանափակ չէ, հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում հավաքել այդպիսի մեքենաների կամավոր քանակություն։ Այդ մեքենաները կկարողանան նույն կերպ՝ ատոմային հավաքով, հավաքել մակրոիրերը։ Դա թույլ կտա իրերի գներն իջեցնել։ Այդպիսի ռոբոտներին (նանոռոբոտներին) պետք կլինի տալ մոլեկուլների և էներգիայի անհրաժեշտ քանակ, և գրել անհրաժեշտ առարկաների հավաքման ծրագիր։ Մինչ այսօր ոչ ոք չի կարողացել հերքել այդ հնարավորությունը, բայց և ոչ ոքի չի հաջողվել ստեղծել այդպիսի մեխանիզմներ։ Ահա թե ինչպես է Ռիչարդ Ֆեյնմանը նկարագրել իր կողմից ենթադրվող մանիպուլյատորը։
 
Ես մտածում եմ ստեղծել համակարգ՝ էլեկտրական կառավարմամբ, որտեղ օգտագործվում են սովորական ձևով պատրաստված «սպասարկող ռոբոտներ»՝ օպերատորի «ձեռքերի» 4 անգամ փոքրացված կրկնօրինակների տեսքով։ Այդպիսի միկրոմեխանիզմները կկարողանան հեշտությամբ կատարել գործողությունները փոքրացված մասշտաբով։ Ես խոսում եմ շատ փոքր աշխատանքների մասին՝ հագեցած սերվոշարժիչներով և փոքր«ձեռքերով», որոնք կարող են պտտեցնել նույնքան փոքր պտուտակները, ծակել շատ փոքր անցքեր և այլն։ Կարճ ասած, նրանք կկատարեն բոլոր աշխատանքները 1։4 մասշտաբով։ Դրա համար, իհարկե, հարկավոր է պատրաստել անհրաժեշտ մեխանիզմներ, գործիքներ և ձեռքեր- մանիպուլյատորներ՝ սովորական չափսերի 1։4։ Վերջին փուլում այդ սարքերը կկահավորվեն սերվոշարժիչներով (16 անգամ պակաս հզորությամբ) և կմիացվել էլեկտրական կառավարման սովորական համակարգին։ Դրանից հետո թույլ կտրվի օգտագործել 16 անգամ փոքրացված ձեռքեր-մանիպուլյատորներ։ Այդպիսի միկրոռոբոտների կամ միկրոմեքենաների օգտագործման ոլորտը կարող է բավականին լայն լինել՝ վիրաբուժական միջամտություններից մինչև բեռնափոխադրումը և ռադիոակտիվ նյութերի վերամշակումը։ Համոզված եմ, որ առաջարկվող ծրագրի սկզբունքը, ինչպես նաև նրա հետ կապված անսպասելի խնդիրներն ու փայլուն հնարավորություններն անսահման են։