«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:Tireoidum.jpg|thumb|Վահանաձև գեղձ]]
[[Պատկեր:Anterior thyroid.jpg|250px|մինի|ձախից|Վահանագեղձ]]
'''Վահանագեղձ''' ({{lang-lat|glandula thyreoidea}}), [[ողնաշարավոր]] [[կենդանի]]ների և [[մարդ]]ու մասնագիտացված ներզատիչ [[օրգան]], արտադրում և կուտակում է [[յոդ]] պարունակող [[հորմոն]]ներ, որոնք մասնակցում են [[օրգանիզմ]]ում նյութերի և [[էներգիա]]յի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորա[[բերան]]ների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, [[ձկներ]]ինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղ-Վահանագեղձ '''1.''' վահանաճառ, '''2․''' աշ Բիլթ» '''3.''' ձախ բիլթ '''4․''' վահանագեղձի պարանոց, '''5․'''Երկկենցաղների շնչափողների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է [[տրախեա]]յի տակ։ [[Թռչուն]]ների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ [[Կաթնասուն]]ների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է [[2]] առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման [[8]]—[[9]]-րդ ամսում։ Կազմված է 2 կողմնային բլթերից և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից)։ Տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վ․ անվանումը)։
[[Պատկեր:Diffuse Thyroid Hyperplasia (3334227062).jpg|250px|մինի|աջից|Վահանագեղձ]]
== Անատոմիա ==
 
Կազմված է 2 բլթերից ({{lang-lat|lobus dexter et lobus sinister}}) և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից) ({{lang-lat|isthmus}})։ Առջևից գեղձը նման է H տառը և հիշեցնում է թիթեռնիկ։ Երբեմն բլթերից մեկից կամ նեղուցից դուրս է գալիս ևս մեկ հավելյալ բիլթ, որը հիմնականում բրգաձև է, և կոչվում է բրգաձև (հավելյալ) բիլթ ({{lang-lat| lobus piramidalis}})։ Իրենց վերին մասով բլթերը հասնում են Տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վ․ անվանումը)։
Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և [[կերակրափող]]ի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ [[Զանգված]]ը , [[15]]—[[3020]] գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, [[օրգանիզմ]]ի ամբողջ [[արյուն]]ը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող [[սպիտակուց]]ից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրոքսին և եռյոդթիրոնին, որոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
=== Վահանագեղձի ֆիզիոլոգիան ===
Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին , եռյոդթիրոնին և թիրեոկալցիտոնին։ Թիրեոկալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից։ Թիրեոկալցիտոնինը մասնակցում է օրգանիզմում կալցիում–ֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիղ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ [[Հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։
 
== Գրականություն ==
Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, 1984 թ․
== Արտաքին հղումներ ==
http://www.ysmu.am/images/stories/Library/books/Human_Anatomy.pdf
http://anatomiya-atlas.ru/?page_id=2513
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ներզատաբանություն]]