«Իրանի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը համարվում են Մերձավոր ու Միջին Արևելքում ամենահզո...»:
(Տարբերություն չկա)

13:20, 13 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը համարվում են Մերձավոր ու Միջին Արևելքում ամենահզորներից մեկը: Զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմածովային և ռազմաօդային ուժերից, ինչպես նաև իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որի վրա են դրվում արտաքին ագրեսիայի (նախահարձակման) ժամանակ իսլամական հեղափոխության ձեռքբերումների ու արժեքների պաշտպանությունն իրականացնելու խնդիրները: Այդ կորպուսի շրջանակներում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են հատուկ նշանակության «Կոդե» և «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք ուսուցանված պահեստայիններ են: Զինված ուժերի մեջ է մտնում ժանդարմերիան, որը, բացի ոստիկանական ֆունկցիաներից, կատարում է նաև հետևյալ խնդիրները`

  • պետական սահմանների և հույժ կարևոր օբյեկտների պահպանում,
  • զինապարաների զորակոչի կազմակերպում և իրականացում,
  • հետախուզություն սահմանամերձ շրջաններում:

Իրանի կանոնավոր զինված ուժերի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թվաքանակը գերազանցում է 900.000-ը, որից մոտ 670.000-ը` ցամաքային զորքերում, 100.000-ը` ռազմաօդային ուժերում, 45.000-ը` ռազմածովային ուժերում, 135.000-ը` «Բասիջ» զորամասերում, 15.000-ը` «Կոդե» հատուկ նշանակության ուժերում: Իրանի զինված ուժերը սպառազինված են` մարտավարական նշանակության 80 «Շահաբ-1», 100 «Շահաբ-2» և օպերատիվ նշանակության 40 «Շահաբ 3» հրթիռներով, 2800-ից ավելի տանկերով, 1700-ից ավելի ՀՄՄ-ով, 400 մարտական ինքնաթիռով, 600-ից ավելի ուղղաթիռներով, 1900 դաշտային հրետանու հրանոթներով, 770 համազարկային կրակի հրթիռային համակարգերով, հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքներով: Իրանի ռազմածովային ուժերը համարվում են Պարսից ծոցի գոտում ամենամարտունակը և իրենց կազմում ունեն 50-ից ավելի մարտական նավեր: «Շահաբ 3» հրթիռների թռիչքի հեռավորությունը հասնում է 2000 կմ, որը կարող է տանել 1 տ մարտագլխիկ:

Իրանի զորահավաքային հնարավորությունը շատ մեծ է, ըստ կառավարության հայտարարության այն կարող է հասնել մինչև 20 միլիոնի:

Իրանի հետևակային (մոտոհետևակային) դասակը կազմված է 3 ջոկից և զենքի ջոկից: Ջոկն իր կազմում ունի` հրամանատար, 2 նռնականետորդ և 6 հրաձիգ, զենքի ջոկը` հրամանատար, 2 գնդացրորդ, զնդացրորդի 2 օգնական, ձեռքի հակատանկային հրթիռի 2 նշանառու և 2 զինամթերք տեղափոխող: