«Պրիզմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Prizma-3.JPG|մինի|Եռանկյուն պրիզմա (Նկար 1)]]
[[Պատկեր:Prizma-4.JPG|մինի|Քառանկյուն պրիզմա (Նկար 2)]]'''Պրիզմա''', մարմին, որի մակերևույթը կազմված է վերջավոր թվով բազմանկյուններից:
 
[[Պատկեր:Prizma.jpg|մինի|<math>n</math>-անկյուն պրիզմա (Նկար 3)]]
Նկար 1-ում պատկերված է [[բազմանիստ]], որի [[մակերևույթ]]ը կազմված է երկու հավասար [[բազմանկյուն]]ներից, իսկ մյուս բոլոր նիստերը [[ուղղանկյուն]]ներ են: <math>ABC</math> և <math>A_1B_1C_1</math> [[եռանկյուն]]ները հավասար են, և <math>AA_1B_1B</math>, <math>AA_1C_1C</math>, <math>BB_1C_1C</math> [[քառանկյուն]]ներից յուրաքանչյուրը ուղղանկյուն է: Նկար 2-ում հավասար բազմանկյուններն են <math>ABCDE</math>-ն և <math>A_1B_1C_1D_1E_1</math>-ը, իսկ մյուս պատկերները` <math>AA_1B_1B</math>-ն, <math>BB_1C_1C</math>-ն, <math>CC_1D_1D</math>-ն, <math>DD_1E_1E</math>-ն և <math>EE_1A_1A</math>-ն, ուղղանկյուններ են: Այդպիսի մարմինները կոչվում են '''ուղիղ պրիզմա''': Այդ երկու հավասար բազմանկյունները կոչվում են պրիզմայի [[հիմք]]եր, իսկ մյուս [[նիստ]]երը, այսինքն` ուղղանկյունները` կողմնային նիստեր: Յուրաքանչյուր կողմնային նիստի երկու հանդիպակաց կողերը գտնվում են հիմքերի վրա, իսկ մյուս երկու կողերը միացնում են հիմքերի գագաթները: Այդ կողերը կոչվում են կողմնային կողեր:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պրիզմա» էջից