«Նարիման Նարիմանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Portrait photo of Nariman Narimanov taken in 1913.jpg|250px|մինի|աջից|Նարիման Նարիմանով]]
'''Նարիմանով Նարիման Քյորբալլահ Նաջաֆ օղլի''' ({{lang-az|Nərimanov Nəriman Kərbəlayi Nəcəf oğlu}}, [[1870]] թվականի [[ապրիլի 2]]-ին ,[[Թիֆլիս]]-[[1925]] թվականի [[մարտի 19]]-ին, [[Մոսկվա]]), ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, [[գրող]], հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ [[1905]] թվականից։
 
Ավարտել է [[Օդեսա]]յի Նովոռոսիյսկյան համալսարանի բժշկական [[ֆակուլտետ]]ը ([[1908]])։ [[1905]] թվականին ընդունվել է «Հումմեթ» կազմակերպության շարքերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբեջաներեն է թարգմանել ՌՍԴԲԿ ծրագիրը։ [[1909]] թվականին ձերբակալվել է և աքսորվել [[Աստրախան]]։ [[1913]] թվականին կուսակցական աշխատանք է կատարել [[Բաքու|Բաքվու]]մ։ [[1917]] թվականին Նարիմանովը «Հումմեթ»-ի կոմիտեի [[նախագահ]]ն էր, ՌՍԴԲ(բ)կ Բաքվի կոմիտեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագիրը։ [[1918]] թվականի [[Գարուն|գարնանը]] դարձել է Բաքվի ժողկոմխորհի քաղաքային տնտեսության կոմիսար։ [[1919]] թվականին աշխատել է [[ՌԽՖՍՀ]] արտգործմինիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ [[1920]] թվականին Նարիմանովը [[Ադրբեջան]]ի Հեղկոմի, ապա [[Ադրբեջանական ԽՍՀ]] ժողկոմխորհի նախագահն էր։