«Ածխածնի ենթախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ածխածնի ենթախումբ'''` Մենդելեևի պարբերական համկարգի 4-րդ խմբի տարրեր: Ածխածին(C) , Ս...»:
 
Տող 1.
'''Ածխածնի ենթախումբ'''` [[Մենդելեև|Մենդելեևի]] պարբերական համկարգի 4-րդ խմբի տարրեր: [[Ածխածին]](C) , [[Սիլիցիում|սիլիցիում]](Si) , [[Գերմանիում|գերմանիում]](Ge) , [[Անագ|անագ]](Sn) և [[Կապար|կապար]] (Pb) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի 4-րդ խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ: Այս տարրերից [[Ածխածին|ածխածիննածխածին]]ն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են:
 
Այս ենթախմբի տարերրի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են, իսկ մյուս երկուսը` չզույգված: Միացություններ առաջացնելիս այդ ատոմները հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի, որը համապատասխանում է չզույգված չորս էլեկտրոնին: Այդ իսկ պատճառով տվյալ ենթախմբի տարրերի ատոմներն այլ տարրերի ատոմների հետ հիմնականում 4 կովալենտային կապ են առաջացնում` համապատասխան միացություններում -4-ից +4 օքսիդացման աստիճաններ դրսևորելով: Ըստ որում` 4-րդ խմբի տարրերն իրենցից ավելի փոքր են էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ մետաղների հետ միացություններում բացասական օքսիդացման աստիճան են դրսևորում: Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ` [[Թթվածին|թթվածնի]] կամ [[Ֆտոր|ֆտորի]] հետ առաջացրած միացություններում 4-րդ խմբի տարրերը հիմնականում +2 և +4 օքսիդացման աստիճաններ են դրևորում` CO, CF: 4-րդ խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն են RO, որտեղ R-ն այդ խմբի ցանկացած տարր է: Այդ օքսիդներն համպատասխանում են HRO թույլ, անկայուն թթուներ, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատկություններն ավելի ու ավելի են թուլանում: 4-րդ խմբի տարրերն առաջացնում են RH բանաձևով ներկայացվող գազային [[Ջրածինջրածին|ջրածնային]] միացություններ, որոնց կայունությունը CH- SiH շարքում կտրուկ նվազում է, իսկ կապարն արդեն ջրածնային միացություն չի առաջացնում:
 
== Գրականություն ==
* Լ.Ա.Սահակյան - Քիմիա, 2014, Տիգրան Մեծ հրատարակչություն
 
[[Կատեգորիա:Պարբերական աղյուսակի ենթախմբեր]]
[[Կատեգորիա:Ածխածին]]