«Ադանայի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: Կմ → կմ (4), → (4)
չ մանր-մունր, փոխարինվեց: → (6)
Տող 89.
Ադանայի վիլայեթի տարածքը բնակեցված է եղել նախնադարյան ժամանակներից։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ բնակվել են [[խեթեր]]ի հետ սերտ կապված տեղական ցեղերը։ Մինչև [[Ասորեստան]]ի կողմից նվաճումը (մ.թ.ա. VIII դար) երկրամասը երկար ժամանակ ենթակա է եղել [[Խեթական թագավորություն|Խեթական թագավորության]]ը։ Մ.թ.ա. VIII-VII դդ. ծովափնյա շրջանում ստեղծվել են հունական և [[Փյունիկիա|փյունիկյան]] գաղութներ։
 
Հետագայում երկրամասին տիրել են [[Աքեմենյան կայսրություն|Աքեմենյանները]] (մ.թ.ա. VI-IV դդ.), ապա ընդգրկվել է [[Մակեդոնական կայսրություն|Մակեդոնական կայսրության]] (մ.թ.ա. IV դ.), իսկ այնուհետև [[Սելևկյան կայսրություն|Սելևկյան կայսրության]] կազմում։ Մ.թ.ա. II դ. նվաճել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմը]]։ Կարճ ժամանակով դաշտային մասը [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծի]] կողմից միացվել է [[Մեծ Հայք]]ին, սակայն 66 թվականին, [[Տիգրան Մեծ|Տիգրանի]] և [[Պոմպեոս]]ի միջև կնքված [[Արտաշատի պայմանագիր|պայմանագրով]], կրկին անցել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմին]]։ [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] բաժանումից հետո, մինչև 1076 թ.-ը, մնացել է [[Բյուզանդիա]]յի տիրապետության ներքո, միայն VIII-IX դդ. ժամանակավորապես նվաճվել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կողմից։ 1080-1375 թ թվականին մտել է [[Կիլիկիա]]յի հայկական պետության կազմի մեջ։ Դրանից հետո երկրամասին տիրել են եգիպտական մամլյուքները, իսկ 1516 թվականին՝ թուրքերը։
 
== Ադանայի վիլայեթը Օսմանյան կայսրության շրջանում ==
1915 թվականին Ադանայի վիլայեթն ուներ 403 400 բնակիչ, որի մոտ կեսը (178 000) [[հայեր]] էին, մնացածը՝ [[թուրքեր]], [[հույներ]], [[չերքեզներ]], [[արաբներ]], [[թուրքմեններ]], [[քրդեր]], յուրյուքներ, գնչուներ։ Կլիմայական ծանր պայմանների պատճառով Ադանայի վիլայեթը նոսր էր բնակեցված։ [[Չուքուրօվա]]յի դաշտավայրում, հատկապես ծովափնյա շրջաններում, լինում են սաստիկ շոգեր։ Նույնիսկ ծովափից հեռու վայրերում կլիման խիստ վատառողջ է, տենդը սովորական երևույթ է։ Դաշտեցի ունևորները տենդից խուսափելով ամռանը բարձրանում էին լեռնային շրջանները։ Ադանայի վիլայեթում գերակշռում էր գյուղական բնակչությունը։ Գլխավոր քաղաքներն էին [[Ադանա]]ն և [[Մերսին]]ը։
 
== Մշակույթ ==
Տող 105.
 
== Ադանայի վիլայեթը Աբդուլ Համիդ II-ի և Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում ==
[[Աբդուլ-Համիդ II]]-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը ([[Ադանայի կոտորած]] 1909), ապա և [[Հայոց Ցեղասպանություն|1915 թվականի տեղահանությունն ու եղեռնը]] ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ երբ 1919 թվականին ֆրանսիական բանակը հայ կամավորականների օժանդակությամբ գրավեց Ադանայի վիլայեթը, շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն [[Անկարա]]յի 1921 թվականի հոկտեմբերի 20-ի պայմանագրի (Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922 թվականի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը [[Կիլիկիա]]յի 150 000 հայերին ստիպեց տեղափոխվել [[Սիրիա]] և [[Հունաստան]]։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են [[Մերսին]] և [[Տարսոն]] քաղաքներում։ Ներկայիս Ադանայի վիլայեթի տարածքը 17300 կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 1965 թ. դրությամբ՝ 902 700։
 
== Վարչական բաժանում ==