«Գիտակցության հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «=== ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ === ===== ՄՈԴԵՌՆԻԶՄԸ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ===== 19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը Ե...»:
 
Տող 20.
«Գիտակցության հոսք» հասկացությունն իր արմատներով կապված է փիլիսոփայության և հոգեբանության հետ: Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վ. Ջեյմսի կողմից իր «''Հոգեբանության սկզբունքները''» ("The Principles of Psychology" (1890)) աշխատության մեջ: Նա նշում է, որ մարդկային գիտակցությունը նման է «գետի» կամ «հոսանքի», որում մտքերը, զգացմունքները, ապրումները, զուգորդումները շարունակաբար բաժանվելով և միախառնվելով հոսում են, հետևաբար, ճիշտ կլինի գիտակցության մասին խոսելիս կիրառել «գիտակցության հոսք» տերմինը (W. James:1890):
 
Գիտակցության հոսքի համար տեսական հիմք են հանդիսանում Զ.[[Զիգմունդ Ֆրեյդ|Զիգմունդ Ֆրեյդի]] և Կ. Յունգի տեսությունները: Այս մեթոդի միջոցով վեր է հանվում կերպարների «գիտակցության իրականությունը»: Գրողն այս հնարի միջոցով կերտում է մի յուրօրինակ գեղարվեստական աշխարհ, որն «ապրում է» միայն իրեն հատուկ օրենքներով:
 
Գիտակցության հոսքը՝ որպես գրական մեթոդ, մերժում է պատճառի և հետևանքի դարավոր կապը, ժամանակի և տարածության ավանդական հարաբերությունները: Իրականությունը՝ արդեն վատնած իր զարգացման տրամաբանությունն ու հետևողականությունը, մասերի է բաժանվում: Իրականության հայելու փշրված կտորտանքներն իրենց մոզաիկ արտացոլումն են գտել Ջ. Ջոյսի, Վ.Վուլֆի, Ֆ. Կաֆկայի, Վ. Ֆոլքների և այլոց կերտած կերպարների գիտակցության մեջ: