«Ժորժ Սանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
 
«Ինդիանան» Ժ. Սանդի առաջին վեպն է, գրված մի շնչով, առանց նախնական ծրագրի: Իր վեպերից սա գուցե միակն է, որ նա գրել է այդքան ինքնաբուխ կերպով և հագեցած հույզերով: Գլխավոր հերոսուհին՝ Ինդիանան, գեղեցիկ մի խառնածին է, որը, պարոն Դելմարի հետ ամուսնանալով, գալիս է [[Ֆրանսիա]]: Նա իրենց հրաշալի դղյակում գերի է զգում իրեն: Պ. Դելմարի մռայլ ու դյուրագրգիռ բնավորությունը, ինչպես նաև բռնակալի խառնվածքը խորապես զայրացնում են տասնինը տարին նոր բոլորած կնոջը: Դեռևս սեր չվայելած Ինդիանան դյուրահավատությամբ ու կրքով հրապուրվում է Ռեյմոն դը Ռամիերով՝ երիտասարդ ու կանանց գայթակղող ազնվականով: Ինդիանան իր մեջ ուժ է գտնում պայքարել ամուսնու բռնակալության դեմ և իր զարմիկի՝ Ռալֆի հետ, հեռանում է հասարակությունից անմարդաբնակ մի վայր:
Մեծ ջերմությամբ ու անկեղծությամբ նկարագրելով Ինդիանայի ճակատագիրը, Սանդը այս գործը միաժամանակ վերածում է մի տեսակ տեսության: Հերոսուհին տառապում է ոչ միայն ամուսնու լծի տակ, այլև իր շրջապատում գույություն ունեցող մարդասիրության պակասի պատճառով: «Ես գրել եմ «Ինդիանան»,-վկայում է Ժ. Սանդը,- օրինական օրենքների անիրավության և բարբարոսության պայմաններում, որոնք դեռ տնօրինում են կնոջ վիճակը ընտանիքում, ամուսնական կյանքում և հասարկությանհասարակության մեջ... Ես կռվեցի հասարակական կարծիքի հետ, քանզի նա է ուշացնում կամ պատրաստում սոցիալական բարելավումները»:
 
Եթե վեպում Ինդիանայի և Ռալֆի բնավորության գծերն իդեալականացված են, ապա Դելմարի և, հատկապես, Ռեյմոնի կերպարները վկայում են հեղինակի վերաբերմունքը հասարկությանհասարակության անդամների նկատմամբ: Վեպը դուր եկավ գրաքննադատությանը:
 
== Մահ ==