«Դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դեկորատիվ-կիրառական արվեստ''' , դեկորատիվ արվեստի ճյուղ։ Ընդգրկում է ստեղծագործական այն բնագավա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Դեկորատիվ-կիրառական արվեստ''' , դեկորատիվ արվեստի ճյուղ։ Ընդգրկում է ստեղծագործական այն բնագավառները, ուր ստեղծում են գեղարվեստական կենցաղային իրեր (կահույք, գործվածքներ, աշխատանքի գործիքներ, ինչպես և զգևստներ, զարդեր)։ Գիտական գրականության մեջ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսից Դեկորատիվ-կիրառական արվեստ ստեղծագործությունները դասակարգվում են
== Պատմություն==
Դեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է: Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է:
 
Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում: Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը: Մ. թ. ա. II հազարամյակում [[Չինաստան]]ում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-[[III դար]]երում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը: Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն:
Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները: Կարի, [[Ոսկերչություն|ոսկերչության]], դրվագման, [[Խեցեգործություն|խեցեգործության]] և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից: Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն [[Դվին]]ում, [[Անի]]ում, [[Արծն]]ում, [[Վասպուրական]]ում, [[Արցախ]]ում, [[Ախալցխա]]յում, այլև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում, [[Լվով]]ում, [[Թիֆլիս]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Նուխի]]ում, [[Շամախի]]ում և այլուր: Վաղ միջնադարից մինչև [[XIX դար]]ը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր: Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները: IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե,
մետաքսե ինքնատիպ գործվածքներ: [[Ֆրանսիա]]յում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը [[1677]] թվականին [[Մարսել]]ում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր [[Եվրոպա]]յում, իսկ [[1699]] թվականին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել [[Սպահան]]ի հայ վարպետներին: XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1109 Դեկորատիվ և դեկորատիվ կիրառական արվեստ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II]</ref>:
 
== Դասակարգում ==
Գիտական գրականության մեջ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսից Դեկորատիվ-կիրառական արվեստ ստեղծագործությունները դասակարգվում են
*ըստ գործնական նշանակության,
*ըստ նյութի (մետաղ, փայտ, խեցի),
*ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։
Այդ դասակարգումը պայմանավորված է դեկորատիվ-կիրառական արվեստ կառուցվածքային տեխնոլոգիական Էությամբ և արտադրությաև հետ անմիջական կապով։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծելով համատեղ, ինչպես և ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստին պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծման ոլորտին։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական [[մշակույթ]]ին, կենցաղին, տեղական Էթնիկական, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ մասը՝ Դեկորատիվ-կիրառական արվեստի գործերն իրենց գեղագիտական արժանիքներով, կերպարային կառուցվածքով ու բնույթով ներազդում են մարդու հոգեվիճակի վրա, ընկալվում ճարտարապետական տարածական միջավայրի, շրջակա առարկաների ու դրանց համալիրների (սպասք, կահույք, տարազ, ոսկերչական իրեր) փոխադարձ կապով։ Առարկայի արխիտեկտոնիկան, որ պայմանավորված է նրա կիրառման բնույթով, նյութի կոնստրուկտիվ հնարավորություններով ու պլաստիկ հատկություններով, հաճախ հիմնական դեր է խաղում կոմպոզիցիայում։ Երբեմն Դեկորատիվ-կիրառական արվեստում նյութի գեղեցկությունը, համամասնությունը, ռիթմական կառուցվածքը ստեղծագործության հուզական կերպարային բովանդակության մարմնավորման եզակի միջոցներ են (օրինակ, մևտաղյա, խեցե կամ ապակե իրերը, որոնք նկարազարդ չեն)։ Իրի դեկորը (զարդը) նույնպես Էական դեր է խաղում կերպարային կառուցվածքում։ Շատ հաճախ [[դեկոր]]ի շնորհիվ կենցաղային իրը դառնում է Դեկորատիվ-կիրառական արվեստի գործ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի դեկոր ստեղծելու համար օգտագործվում են զարդապատկերը և կերպարվեստի զանազան տարրեր (քանդակ, գեղանկար, երբեմն՝ գրաֆիկա)։ Կերպարվեստի միջոցները և զարդապատկերը Դեկորատիվ-կիրառական արվեստում ոչ միայն ծառայում են դեկոր ստեղծելուն, այլև Երբեմն ներթափանցում են առարկայի ձևի մեջ (կենդանիների թաթերի, գլուխների, արմավիկների, խոյօղերի ևն տեսքով կահույքի մանրամասներ, պտուղի, թռչնի, կենդանու, մարդու ֆիգուրներից անոթներ)։ Իրի գեղարվեստական և կիրառական ֆունկցիաների միասնության, ձևի և դեկորի փոխներթափանցման մեջ ի հայտ է գալիս Դեկորատիվ-կիրառական արվեստի սինթետիկ բնույթը։ Դեկորատիվ-կիրառական արվեստ սկիզբ է առել մարդկային հասարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղծագործության հիմնական բնագավառնե–րից մեկը։ [[Կերպարվեստ]]ի մյուս տեսակների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունևերի ազդեցությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի Էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Իշխող անճաշակությանն ու զանգվածային մեքենայական արտադրության դիմազրկող ներգործությանը արվեստագետները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատրաստված եզակի առարկաներ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ԽՍՀՄ-ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեքսային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որոնումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դիզայնի ի հայտ գալուն։ [[ԽՍՀՄ]]-ում վերածնվեցին ժողովրդական արհեստները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները օգտվեցին ազգային հարուստ ավանդույթներից։ ԽՍՀՄ-ում ֆաբրիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գեղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց արվեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստեղծմամբ։

== Դեկորատիվ Կիրառական արվեստը Հայաստանում ==
Համաշխարհային Դեկորատիվ-կիրառական արվեստի գանձարանում իրենց ներդրումն ունեն հայ վարպետները։ Գորգերը[[Գորգ|Գորգեր]]ը, ժանյակները, ասեղնագործ կտորեղենը, [[տարազ]]ի տարատեսակնևրը, խեցեղենը, փայտի գեղարվեստական մշակումը վկայում են արվեստի այդ ճյուղի հնագույն ավանդները։ Հայկական ԽՍՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը վերելք է ապրում։ապրել։ Դրան օգնում ենօգնել հանրապետական ժողովրդական ստեղծագործության տունը, [[Հայաստանի նկարիչների միությունըմիություն]]ը, կադրեր են պատրաստում [[Երևան]]իԵրևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտըինստիտուտ]]ը, գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանը և այլ կազմակերպություններ։
 
==Գրականություն ==
ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա: Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների ([[հախճապակի]], ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն:
 
== Գրականություն ==
* Бабенчиков М․В․, Народное деко–ративное искусство Закавказья и его масте–ра, М․, [[1948]];
* Салтыков А․ Б․, Из–бранные труды, М․, [[1962]]; Чека лов А․К․, Основы понимания декоративно-прикладно–го искусства, М․, 1962;
* Декоративное искус–ство средневековой Армении․ [Альбом], Л․, 1971;
* Marangoni G․, Clement А․, Storia deH’arredamento, v․ 1—3, Milano, [[1951]]—[[1952]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:արվեստ]]