«Տիկին Բովարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
== Ստեղծման պատմությունը ==
[[Պատկեր:Manuscript de Madame Bovary def part1.djvu|178px|մինի|ձախից]]
Վեպը գրելու գաղափարը Ֆլոբերն ունեցել է դեռ [[1851]] թվականին։ Դրանից առաջ նա իր ընկերների համար կարդացել էր առաջին տարբերակը «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը», սակայն քննադատվեց: Այնուհետև նրա ընկերներից Մակսիմ դյու Կանը, ով «La Revue de Paris» ամսագրի խմբագիրն էր, առաջարկեց Գյուստավին ազատվել վերամբարձ և վեհ խոսքերից: Դրա համար դյու Կանը առաջարկեց, որ Ֆլոբերն ընտրի իրատեսական, նույնիսկ առօրյա պատմություն: Սյուժեն խորհուրդ տվեց ընկերներից մեկը՝ Լուի Բույլը, ում էլ հենց նվիրվեց վեպը: Բույլը Ֆլոբերին հիշեցրեց Դելամարների ընտանիքի պատմությունը: Էժեն Դելամարը սովորել էր վիրաբուժություն Ֆլոբերի հոր ղեկավարությամբ: Օժտված չլինելով որևէ տաղանդով նա կարողացավ աշխատամքաշխատանք գտնել միայն խուլ ֆրանսիական նահանգում, որտեղ ամուսնացավ այրի կնոջ հետ, ով իրենից մեծ էր: Կնոջ մահից հետո նա հանդիպեց երիտասարդ աղջկա Դելֆինա Կուտյուրեին, ով դարձավ նրա երկրորդ կինը: Աղջիկը սկսեց ամուսնու գումարները ծախսել թանկարժեք հագուստների վրա, իսկ հետո ամուսնուն դավաճանեց շատերի հետ: Ամուսնուն զգուշացրեցին հնարավոր դավաճանությունների մասին, բայց նա չէր հավատում դրան: 27 տարեկանում խրվելով պատրքերի մեջ և կորցնելով ամուսնու ուշադրությունը կինը ինքնասպան է լինում: Կնոջ մահից հետո ամուսնուն հայտնի են դառնում նրա դավաճանությունները և պատրքերըպարտքերը: Ամուսինը չկարողացավ դա տանել և մեկ տարի անց նույնպես ինքնասպան եղավ:
 
[[Պատկեր:MadameBovary02.jpg|250px|մինի|աջից|Տիկին Բովարին]]
 
Ֆլոբերը ծանոթ էր այս պատմությանը. նրա մայրը Դելամարների ընտանիքի հետ կապ ուներ: Նրան դուր եկավ վեպի գաղափարը և մեկ տարուց անցավ աշխատանքի: Հեշտ թվացող գործը շատ տանջալի էր և ծանր: Ֆլոբերը վեպը գրեց գրեթե 5 տարի՝ առանձին դրվագների վրա ամբողջ շաբաթներ և նույնիսկ ամիսներ անցկացնելով։ Այդ մասին վկայել է հենց Ֆլոբերը: [[1853]] թվականի [[հունվար|հունվարին]]ին նա Լուիզա Կոլեին նամակ էր գրել, որտեղ ասում էր, որ 5 օրում գրել է ընդամենը մեկ էջ: Հաջորդ նամակում նա բողոքում էր. «Ես ալեկոծվում եմ յուրաքանչյուր նախադասություն գրելիս, ինչ ծանր է թիավարում նա՝ իմ գրիչը»: Նա ինքը կարդում էր այն վեպերը, որոնք սիրում էր իր հերոսուհին՝ Էմման, ուսումնասիրում էր մկնդեղից թունավորման ախտանշանները: Հայտնի է, որ հերոսուհու թունավորման տեսարանը գրելիս Ֆլոբերն իրեն վատ է զգացել: Այս մասին նա նշել է. «Էմմա Բովարիի թունավորման տեսարանը նկարագրելիս ես կարծես զգում էի մկնդեղի համը և ինքս վատ զգացի, և 2 անգամ, իրար հետևից սրտխառնոց զգացի»:
 
Վեպի նախատիպը Դելամարի իրական պատմությունն է։ Բայց Ֆլոբերը կտրականապես հերքում էր այն՝ ասելով, որ տիկին Բովարին նախատիպ չունի։ Մի անգամ նա ասաց. «Հարգելիներս Բովարին ես եմ»:
 
== Էրկանավորում ==
Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որտեղ գլխավոր դերասաններն են Վալենտինա Տեսյեն, Պոլա Նեգրին, Մեչա Օրտիսըմ, Ջենիֆեր Ջոնսը, Իզաբել Յուպերը, Էդվիժ Ֆենեկը, Սեսիլ Զերվուդակին և Ֆրենսիս օ'Կոնորը: