«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 74.
=== Մտածողությունն ըստ Ուիլյամ Ջեյմսի ===
Մտավոր գործընթացների մեծ մասը, որոնք բաղկացած են մեկը մյուսին հաջորդող պատկերների շղթայից, իրենցից ներկայացնում են երազներում պատկերների կամածին հաջորդականության նման մի բան: Պարզ մտավոր գործընթացների և մտածողության միջև առկա տարբերությունը կայանում է եհտևյալում. մտավոր գործընթացները ռեպրոդուկտիվ են, իսկ ինքը՝ մտածողությունը, պրոդուկտիվ: Մտածողության բնութագրական առանձնահատկությունը փորձի նոր պայմաններում կողմնորոշվելու ընդունակությունն է:
 
Մտածողությունն իր մեջ ընդգրկում է՝
* Վերլուծություն
Տող 84 ⟶ 85՝
* Ատրիբուտի առանձնահատկություն (P)
[[Ուիլյամ Ջեյմս]]ի կողմից մտածողությունը սահմանվում է որպես ամբողջի փոխարինում նրա մասերով, նրա հետ կապված հատկություններով և հետևանքներով:
 
Ընդ որում այդ գործընթացում Ջեյմսն առանձնացնում է երկու բնութագրական գիծ՝
* Խորաթափանցություն, որն իրենից ներկայացնում է S-ի մեջ M-ի հայտնաբերման կարողություն,
* Գիտելիքների պաշար կամ M-ը նրա հետ կապված P-երի հետ կապելու ընդունակություն:
 
Երբ մենք S-ը ուսումնասիրում ենք որպես M, ապա մենք մեր [[ուշադրություն]]ը կենտրոնացնում ենք այդ M ատրիբուտի վրա՝ մի կողմ թողնելով տվյալ երևույթի կամ օբյեկտի մյուս բոլոր ատրիբուտները: Սակայն չկա մի որևէ առանձնահատկություն, որը կարելի է ընդունել միանգամայն, բացարձակ էական որևէ օբյեկտի, երևույթի համար: Հատկությունը մի դեպքում տվյալ առարկայի համար էական է հանդիսանում, մի ուրիշ դեպքում տվյալ առարկայի ահմար դառնում է ոչ էական գիծ: Էական առանձնահատկությունը՝ M-ը իրավիճակային և և սուբյեկտիվ անձնային:
=== Մտածողությունն ըստ Զելցի ===
Տող 94 ⟶ 97՝
[[Պատկեր:Դունկեր․ մտածողության առաջադրանքի սխեման.png|200px|մինի|աջից|Մտածողության առաջադրանքի սխեման ըստ Դունկերի]]
S-ը (պրոբլեմային իրավիճակ) պարունակում է հետևյալ հատկությունների շարք՝ M<sub>g</sub>, M<sub>n</sub>, M<sub>i</sub>,…, M<sub>n</sub>, որոնցից մեկը M-ն է: S-ը ռեպրոդուկտիվորեն կարող է կապված լինել այս առանձնահատկությունների հետ, P-ն իր հերթին զուգորդաբար կարող է կապված լինել K<sub>i</sub>, L<sub>i</sub>, M<sub>i</sub>, ..., T<sub>i</sub> առանձնահատկությունների հետ: Քանի որ S-ը և P-ն կապված են M<sub>i</sub>-ի հետ, վերջինս ներկայանում է ավելի պարզ, մինչդեռ մյուս զուգորդական հետքերը, ոորնք հիմնված են կա´մ S-ի, կա´մ էլ P-ի վրա, արգելափակվում են: Այս էֆեկտը, որը հայտնի է կոնստելյացիայի էֆեկտ անունով, սահմանափակում է հնարավոր տարբերակների քանակը:
 
Խնդրային իրավիճակը կարող է օժտված լինել որոշակի տարրերով, որոնք ընդհանուր են նախկինում լուծված խնդիրների հետ: Այդ իդենտիկ տարրերը առաջացնում են նախկին [[որոշում]]ների մասին պատկերացումներ, որոնք օգնում են որոշակի եզրահանգումներ կատարել: Դեպքերի մեծամասնության ժամանակ «նմանությունը» պայմանավորված չէ ընդհանուր իդենտիկ տարրերի քանակով: Եթե նմանությունը պայամանվորված լիներ միայն քանակով, ապա դա կնշանակեր, որ որքան շատ են օբյեկտների միջև ընդհանուր տարրերը կամ գործընթացները, այնքան ավելի շատ նրանք պետք է նման լինեն:
{{քաղվածք|Պատկերացնենք մեղեդի, որը նվագում են երկու տարբեր բանալիներով. Այստեղ չկան ընդհանուր տարրեր, բայց կա նմանություն: Մենք նկատում ենք, որ դա միևնույն մեղեդին է: Մի բանալու վրա սովորած մեղեդին հեշտությամբ կարող է վերարտադրվել այլ բանալով: Սակայն մյուս կողմից էլ կարելի է իդենտիկ թողնել բոլոր տարրերը՝ փոխելով դրանցից միայն մեկը կամ երկուսը, և երաժշտությունը ամբողջովին կփոխվի:|}}
[[Պատկեր:Կոնստելյացիայի տեսություն.png|200px|մինի|աջից|Կոնստելյացիայի սկզբունք]]
Եթե իդենտիկ տարրերի և նմանության աստիճանի միջև կորելյացիան բացակայում է և նմանությունը պայմանավորված է երկու ամբողջական երևույթների ֆունկցիոնալ կառուցվածքային նմանությամբ, ապա մենք գործ ունենք [[գեշտալտ]]ի հետ: Հետազոտությունների հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես է խնդրային իրավիճակից ծնվում լուծումը, ինչ ճանապարհներ կան որոշակի պրոբլեմի լուծման համար: Հետազոտություններն իրականացրել են հետևյալ ձևով. հետազոտվողներին առաջարկում են ինտելեկտուալ խնդիրներ, որոնց լուծման ժամանակ հետազոտվողները պետք է բարձրաձայն մտածեին: Ընդ որում, հետազոտվողները չպետք է առանց վերբալիզացիայի թողնեին որևէ միտք՝ անկախ այն բանից, թե որքան այն անմիտ կլիներ: Այպիսի հետազոտությունները ցույց են տվել, որ մտածողության ողջ գործընթացը՝ սկսած խնդրի ներկայացումից մինչև վերջնական լուծում, իրենից ներկայացնում է քիչ թե շատ կոնկրետ նախադասությունների շարք: Այսպիսի վերբալ արտահայտություններում արտացոլվում է հետևյալը՝ լուծման գործընթացը իրենից ներկայացնում է խնդրի զարգացում: Որոշակի առաջարկվող լուծման վերջնական տեսքը միանգամից չի առաջանում. սկզբում առաջանում է սկզբունքը, լուծման ֆունկցիոնալ նշանակությունը և միայն այդ սկզբունքի հաջորդական կոնկրետացման շնորհիվ առաջանում է համապատասխան լուծման վերջնական տեսքը: Լուծման որոշակի հատկության հայտնաբերումը հանգեցնում է առաջնային խնդրի վերակառուցման: Ֆունկցիոնալ նշանակությունները միշտ հանդիսանում են առաջնային պրոբլեմի պրոգուկտիվ վերակառուցումներ: Սա նշանակում է, որ լուծման գործընթացը ոչ միայն լուծման զարգացում է, այլ նաև խնդրի զարգացում:Որոշակի լուծման վերջնական տեսքին հասնում ենք միջանկյալ փուլերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը նախորդ փուլի հարաբերությամբ ունի լուծման բնույթ, իսկ հաջորդի հարաբերությամբ՝ խնդրի բնույթ: Մտածողության գործընթացում որոշիչ դեր ունեն որոշակի էվրիստիկ մեթոդները, որոնք պայմանավորում են լուծման՝ մեկը մյուսին հաջորդող փուլերը:
 
Ցանկացած լուծում հանդիսանում է տվյալ իրավիճակի որոշակի փոփոխություն: Ընդ որում փոխվում են ոչ միայն իրավիճակի այս կամ այն մասերը, այլ նաև իրավիճակի ընդհանուր հոգեբանական կառուցվածքը:
[[Կառլ Դունկեր|Դունկեր]]ի աշխատանքների հիմնական եզրակացություններն են՝
Տող 103 ⟶ 108՝
* Պրոբլեմային իրավիճակի ուսումնասիրությամբ (S)
* Առաջադրանքի առկայությաբ (P)
 
Պրոբլեմային իրավիճակում ինչ-որ բան բացակայում է, և այդ բացակայողը պետք է գտնվի մտավոր գործընթացի միջոցով: Մտածողությունը գործընթաց է, որը պրոբլեմային իրավիճակի (S, P) հասկացման ([[ինսայթ]]ի) միջոցով բերում է ադեկվատ պատասխան գործողությունների (M): Մտածողության առաջին և հիմնական փուլն է հանդիսանում խնդրային իրավիճակի հասկացումը, որն ավարտվում է ֆունկցիոնալ որոշման ընդունմամբ: Երկրորդ փուլը մտածողության ֆունկցիոնալ որոշման իրագործման փուլն է, այսինքն այն բանի ընտրությունը, որն իրականում անհրաժեշտ է լուծման համար:
=== Մտածողությունը որպես գործունեություն. Լեոնտև ===
Մտածողությունը [[գործունեություն|գործունեության]] հատուկ տեսակ է, ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է, ճանաչողական գործունեություն: Սա նշանակում է, որ այս գործունեությունը պատասխանում այս կամ այն ճանաչողական [[դրդապատճառ]]ի: Այդ ճանաչողական դրդապատճառն էլ տվյալ գործունեությանը տալիս է սուբյեկտի համար որոշակի իմաստ: Այս գործունեությունը, ինչպես մարդկային գործունեության այլ տեսակները, դժվար կարգավորվող է, մասնավորապես՝ սուբյեկտիվ կարգավորվող: Ընդ որում այս գորժունեությունը կարգավորվում է հուզականորեն: Առանց հուզական բաղադրիչի առկայության հնարավոր չէ հասկանալ ոչ միայն գործընթացի դինամիկան, այլ նաև այն ֆունդամենտալ տրանսֆորմացիաները, որոնց ճանաչողական գործունեության այս գործընթացները ենթակվում են:
 
Մտածողությունն առաջին հերթին իրենից ներկայացնում է ճանաչողական [[մոտիվացիա]]: Մոտիվացիայի կառուցվածքում կարևորում են դրդապատճառի հիմքում գտնվող պահանջմունքը, որը դրդապատճառի մեջ գտնում է իր զարգացումը, բովանդակությունը, բովանդակային բնութագիրը: Մտածողությունը միջնորդավորված ճանաչում է, որը սկզբում հանդես է գալիս ոչ թե գործունեության, այլ գործողության ձևով, այսինքն սկզբում հանդես է գալւս ոչ թե ճանաչողական դրդապատճառը, որը որևէ մի տեղ կարող է գոյություն ունենալ դիֆուզ ձևով, այլ ամենից առաջ հանդես է գալիս ճանաչողական [[նպատակ]]ը: Մտածողության առաջացումը ճանաչողական նպատակների ծագումն է: Հաջորդ քայլում նպատակը և նրան համապատասխանող գործողությունը կարող ե բարձրանալ հիերարխիայի այլ աստիճան, այսիքն փոխակերպվել դրդապատճառի: Նպատակը սկսում է դրդապատճառային ֆունկցիա ձեռք բերել: Մտածողությունը սկզբում առաջանում է շարժման, ապա նպատակաուղղված գործընթացի աստիճանում և պրակտիկ գործողության կենտրոնում: Այնուհետև տեղի է ունենում դրդապատճառի շարժ դեպի նպատակ: Դա նոր շարժում է, որի շնորհիվ հնարավոր է դառնում գործողության փոխակերպումը ինքնուրույն գործունեության՝ իր դրդապատճառով: Գործունեության վերլուծության մեջ հնարավոր է գործողությունների փոխակերպում ոչ միայն դեպի «վերև», երբ գործողությունը վեր է ածվում գործունեության, այլև դեպի «ներքև», որի ժամանակ գործողությունը վերածվում է օպերացիայի (գործողության իրագործման միջոց՝ կատարողական տարր):
=== Մտածողության օբյեկտ և սուբյեկտ. Տիխոմիրով ===
Մտածողությունը հաճախ մեկնաբանվում է որպես խնդրի լուծման գործընթաց:Խնդիրները կարող են առաջանալ այս կամ այն պրակտիկ գործունեության ընթացքում կամ էլ կարող են միտումնավոր ստեղծվել: Երկու դեպքում էլ խնդիրը հանդես է գալիս որպես օբյեկտ, մարդու մտավոր աշխատանքի առարկա: Խնդիրն ունի որոշակի օբյեկտիվ կառուցվածք, որի պարամետրերից մեկը հանդիսանում է առաջադրանքի բարդությունը:Արհեստական կազմված խնդիրների մեջ սովորաբար առանձնացվում են պայմաններ և պահանջներ:
 
Պայմանները բնութագրվում են հետըյալ հատկանիշներով՝
* Իրավիճակի սովորական կամ անսովոր լինել,
* Էական հարաբերության արտահայտման մակարդակ,
* Պայմանների ներկայացման բնույթ:
 
Արհեստական կազմված խնդիրների կառուցման պահանջներն են՝
* Լուծումը և գաղափարը պետք է թաքնված լինեն,
* Լուծումը պետք է լինի դինամիկ,
* Գաղափարը պետք է յուրահատուկ լինի,
* Խնդիրը պետք է բավարարի գեղարվեստական պահանջներին:
 
Խնդրի պայմանների պարամետրերն են՝
* Իրավիճակի տարրեր,
* Տարրերը կապված են տարածական և ֆունկցիոնալ փոխհարաբերություններով,
* Իրավիճակի վերափոխման կաննոներ,
* Խնդրի լուծում, դեպի վերջնական արդյունքը տանող միջանկյալ ակտերի իրականացման ժամանակ իրավիճակը կարող է փոփոխվել, այդ պատճառով էլ յուրաքանչյուր հաջորդ ակտ իրականացվում է առաջնային պայմաններից տարբերվող պայմաններում: Այս փոփոխությունները կարող են լինել խնդիրը լուծողից կախված կամ չկախված:
* Իրավիճակի լուծման այլընտրանքների հավաք:
 
Վերջնական իրավիճակը, այսինքն նախնական իրավիճակի բոլոր կախյալ և անկախ վերափոխումների արդյունքում ստացված իրավիճակը, բնութագրվում է վերջնական իրավիճակի յուրաքանչյուր տարրի՝ արդյունքի հասնելու մասնակցության մակարդակով և կոնկրետ ձևով:
Խնդրի տարրերը օժտված են որոշակի կշռով, որը պայմանավորված է նրանց ֆունկցիոնալ փոխհարաբերություններով: Յուրաքանչյուր առանձին տարր իրավիճակում կարող է տարբեր ֆունկցիաներ իրականացնել և հետևաբար տարբեր նշանակություն ունենալ: Դրա հետ մեկտեղ միևնույն տարրը միաժամանակ կարող է մի քանի ֆունկցիա իրականացնել, որտեղից էլ գալիս է տարրի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածություն հասկացությունը: Խնդրի լուծման գործընթացի մեկնաբանման հիմնական պայմանների թվին է դասվում խնդրի ընդունման ակտը: Այն իրենից ներկայացնում է խնդրի հարաբերակցումը արդեն առկա կամ նպատակադրված ստեղծվող դրդապատճառային գործընթացի հետ:
 
Մոտիվացիան գործունեության սուբյեկտի գլխավոր բնութագիրն է: Առանձնացնում են խնդրի լուծման արտաքին և ներքին մոտիվացիա: Այն, ինչը համապատասխանում է կոնկրետ [[պահանջմունք]]ի, որում այն կենտրոնանում է, անվանում են դրդապատճառ: Խնդրի լուծման գործընթացը բազմադրդապատճառային է: Սուբյեկտը բնութագրվում է հիերարխիկ հարաբերությունների մեջ գտնվող բազմաթիվ դրդապատճառներով, այդ պատճառով էլ խնդրի ընդունման ակտը իրենից ներկայացնում է խնդրի կապումը խմբային դրդապատճառների ամբողջի հետ: Բազմադրդապատճառային գործունեության կառուցվածքում տարբեր դրդապատճառների նշանակությունը կարող է տարբեր լինել: Օրինակ, ճանաչողական դրդապատճառները, որոնք ակտուալացվում են խնդրի լուծման ընթացքում, կարող են զբաղեցնել ոչ թե գլխավոր, այլ երկրորդային դեր: Այս դեպքում ասում են, որ գործունեությունը մոտիվացված է արտաքնապես, բայց այս արտաքին մոտիվացիային կարող են ավելացվել և ներքին դրդապատճառներ: Նույնը կարելի է ներքին մոտիվացիայի մասին: Այն ամենասկզբից էլ կարող է լինել դոմինանտող, սակայն սա չի նշանակում, որ ինչ-որ կողմնակի, լրացուցիչ պայմաններ, որոնք ձևավորում են արտաքին մոտիվացիան, չեն կարող դեր ունենալ գործունեության կազմակերպման, խնդրի լուծման ժամանակ:
Խնդրի լուծման ընթացքում նոր ճանաչողական պահանջմունքի ակտուալացումը [[հոգեբանություն|հոգեբանության]] մեջ կապվում է պրոբլեմային իրավիճակի հետ: Այդ պահանջմունքը կարող է առաջանալ խնդրի լուծման որոշակի փուլում: Պրոբլեմային իրավիճակի հոգեբանական կառուցվածքն իր մեջ ներառում է՝
* Ճանաչողական պահանջմունք, որը մարդուն դրդում է ինտելեկտուալ գործունեության,
* Պահանջմունքի առարկա,
* Մարդու ինտելեկտուալ կարողություններ, որոնց մեջ մտնում են ստեղծագործական հնարավորությունները և նախկին փորձը:
 
Դրանք որոշում են ճանաչողական պահանջմունքի առաջացման սահմանները: Պրոբլեմային իրավիճակ չի առաջանում, եթե խնդրի լուծման համար կան բավականաչափ յուրացված գիտելիքներ կամ էլ առկա գիտելիքները հնարավորություն չեն տալիս մարդուն հասկանալ իր առջև դրված ինտելեկտուալ խնդիրը:Պրոբլեմային իրավիճակը բնութագրվում է դժվարության աստիճանով, գործողության կայացման փուլերով և գործողության կառուցվածքային բաղադրիչներով:Խնդրի իրական լուծումը օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերություն է, որի ընթացքում փոփոխվում է ոչ միայն խնդիրը՝ մտածողության օբյեկտը, այլև սուբյեկտը:
 
 
 
== Աղբյուրներ ==