«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 87.
* Գիտելիքների պաշար կամ M-ը նրա հետ կապված P-երի հետ կապելու ընդունակություն:
Երբ մենք S-ը ուսումնասիրում ենք որպես M, ապա մենք մեր [[ուշադրություն]]ը կենտրոնացնում ենք այդ M ատրիբուտի վրա՝ մի կողմ թողնելով տվյալ երևույթի կամ օբյեկտի մյուս բոլոր ատրիբուտները: Սակայն չկա մի որևէ առանձնահատկություն, որը կարելի է ընդունել միանգամայն, բացարձակ էական որևէ օբյեկտի, երևույթի համար: Հատկությունը մի դեպքում տվյալ առարկայի համար էական է հանդիսանում, մի ուրիշ դեպքում տվյալ առարկայի ահմար դառնում է ոչ էական գիծ: Էական առանձնահատկությունը՝ M-ը իրավիճակային և և սուբյեկտիվ անձնային:
=== Մտածողությունն ըստ Զելցի ===
Հետազոտվողին առաջադրանք առջարկելու ժամանակ առաջացող առաջադրանքի լուծման ձգտումը իրենից ներկայացնում է գրգռիչ, որից կարող են առաջանալ սպեցիֆիկ ռեակցիաների շարք: Սպեցիֆիկ ռեակցիաները անվանում են օպերացիաներ, ընդ որում առաջադրանքից կախված կարող են առաջանալ ինտելեկտուալ օպերացիաներ կամ շարժողական օպերացիաներ, կամ էլ երկուսը միասին: Որոշ օպերացիաներ, որոնք [[գիտակցություն|գիտակցության]] կողմից ուղղվում են խնդրի լուծմանը, անվանում են լուծման մեթոդներ: Խնդրի ռեպրոդուկտիվ լուծման առավել կարևոր մեթոդներից մեկը [[վերհիշում|վերհիշման]] օպրեացիան է: Վերհիշման գործընթացը հանդես է գալիս որպես համակարգի վերականգնման ինտելեկտուալ օպերացիայի տարատեսակ:Ռեպրոդուկտիվ գործընթացների (օպերացիաներ, լուծման մեթոդներ) ակտուալացման միջոցով [[հոգեկան]]ում առաջնում են պրոդուկտիվ հոգեկան գործընթացներ: Մտածողության գործընթացում հիմնական օպերացիան միջոցների ընթացիկ ակտուալացումն է, որը հանդիսանում է համակարգի վերականգնման օպերացիայի հատուկ տարատեսակ: Եթե ինչ-որ նպատակադրման իրականացման համար արդեն իսկ ձևավորված լուծման մեթոդները բավական չեն, ապա միջոցների ընթացիկ ակտուալացման օպերացիան կիրառելի չէ: Այս դեպքում իրականանում են ինտելեկտուալ օպերացիաներ, որոնք տանում են որոշման նոր մեթոդների բացահայտմանը:
=== Մտածողությունն ըստ Դունկերի ===
[[Կառլ Դունկեր]]ի տեսությունում բացատրվում է, թե ինչպես է մտածող սուբյեկտը ընտրում հենց այն M փաստը, որը կհանգեցնի P-ին: Հետազոտական խնդիրը կայանում է հետևյալում.տրված է որոշակի առաջադրանք կամ պրբլեմային իրավիճակ՝ կոնկրետ S փաստ, և հարց այն մասին հանդիսանու՞մ է արդյոք այդ S-ը որոշակի P, և ինչպես այդ S-ից կարելի է ստանալ P: Հետազոտություններն ուղղված էին այն բանի բացահայտմանը, թե ինչպես է մտածողության գործընթացը ուղղում S-ի անթիվ ասպեկտներից M սպեցիֆիկ առանձնահատկության առանձնացմանը, որը հանգեցնում է ցանկալի P-ին:
[[Պատկեր:Դունկեր․ մտածողության առաջադրանքի սխեման.png|200px|մինի|աջից|Մտածողության առաջադրանքի սխեման ըստ Դունկերի]]
S-ը (պրոբլեմային իրավիճակ) պարունակում է հետևյալ հատկությունների շարք՝ M<sub>g</sub>, M<sub>n</sub>, M<sub>i</sub>,…, M<sub>n</sub>, որոնցից մեկը M-ն է: S-ը ռեպրոդուկտիվորեն կարող է կապված լինել այս առանձնահատկությունների հետ, P-ն իր հերթին զուգորդաբար կարող է կապված լինել K<sub>i</sub>, L<sub>i</sub>, M<sub>i</sub>, ..., T<sub>i</sub> առանձնահատկությունների հետ: Քանի որ S-ը և P-ն կապված են M<sub>i</sub>-ի հետ, վերջինս ներկայանում է ավելի պարզ, մինչդեռ մյուս զուգորդական հետքերը, ոորնք հիմնված են կա´մ S-ի, կա´մ էլ P-ի վրա, արգելափակվում են: Այս էֆեկտը, որը հայտնի է կոնստելյացիայի էֆեկտ անունով, սահմանափակում է հնարավոր տարբերակների քանակը:
[[Պատկեր:Կոնստելյացիայի տեսություն.png|200px|մինի|ձախից|Կոնստելյացիայի սկզբունք]]
Խնդրային իրավիճակը կարող է օժտված լինել որոշակի տարրերով, որոնք ընդհանուր են նախկինում լուծված խնդիրների հետ: Այդ իդենտիկ տարրերը առաջացնում են նախկին [[որոշում]]ների մասին պատկերացումներ, որոնք օգնում են որոշակի եզրահանգումներ կատարել: Դեպքերի մեծամասնության ժամանակ «նմանությունը» պայմանավորված չէ ընդհանուր իդենտիկ տարրերի քանակով: Եթե նմանությունը պայամանվորված լիներ միայն քանակով, ապա դա կնշանակեր, որ որքան շատ են օբյեկտների միջև ընդհանուր տարրերը կամ գործընթացները, այնքան ավելի շատ նրանք պետք է նման լինեն:
{{քաղվածք|Պատկերացնենք մեղեդի, որը նվագում են երկու տարբեր բանալիներով. Այստեղ չկան ընդհանուր տարրեր, բայց կա նմանություն: Մենք նկատում ենք, որ դա միևնույն մեղեդին է: Մի բանալու վրա սովորած մեղեդին հեշտությամբ կարող է վերարտադրվել այլ բանալով: Սակայն մյուս կողմից էլ կարելի է իդենտիկ թողնել բոլոր տարրերը՝ փոխելով դրանցից միայն մեկը կամ երկուսը, և երաժշտությունը ամբողջովին կփոխվի:|}}
Եթե իդենտիկ տարրերի և նմանության աստիճանի միջև կորելյացիան բացակայում է և նմանությունը պայմանավորված է երկու ամբողջական երևույթների ֆունկցիոնալ կառուցվածքային նմանությամբ, ապա մենք գործ ունենք [[գեշտալտ]]ի հետ: Հետազոտությունների հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես է խնդրային իրավիճակից ծնվում լուծումը, ինչ ճանապարհներ կան որոշակի պրոբլեմի լուծման համար: Հետազոտություններն իրականացրել են հետևյալ ձևով. հետազոտվողներին առաջարկում են ինտելեկտուալ խնդիրներ, որոնց լուծման ժամանակ հետազոտվողները պետք է բարձրաձայն մտածեին: Ընդ որում, հետազոտվողները չպետք է առանց վերբալիզացիայի թողնեին որևէ միտք՝ անկախ այն բանից, թե որքան այն անմիտ կլիներ: Այպիսի հետազոտությունները ցույց են տվել, որ մտածողության ողջ գործընթացը՝ սկսած խնդրի ներկայացումից մինչև վերջնական լուծում, իրենից ներկայացնում է քիչ թե շատ կոնկրետ նախադասությունների շարք: Այսպիսի վերբալ արտահայտություններում արտացոլվում է հետևյալը՝ լուծման գործընթացը իրենից ներկայացնում է խնդրի զարգացում: Որոշակի առաջարկվող լուծման վերջնական տսքը միանգամից չի առաջանում. սկզբում առաջանում է սկզբունքը, լուծման ֆունկցիոնալ նշանակությունը և միայն այդ սկզբունքի հաջորդական կոնկրետացման շնորհիվ առաջանում է համապատասխան լուծման վերջնական տեսքը: Լուծման որոշակի հատկության հայտնաբերումը հանգեցնում է առաջնային խնդրի վերակառուցման: Ֆունկցիոնալ նշանակությունները միշտ հանդիսանում են առաջնային պրոբլեմի պրոգուկտիվ վերակառուցումներ: Սա նշանակում է, որ լուծման գործընթացը ոչ միայն լուծման զարգացում է, այլ նաև խնդրի զարգացում:Որոշակի լուծման վերջնական տեսքին հասնում ենք միջանկյալ փուլերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը նախորդ փուլի հարաբերությամբ ունի լուծման բնույթ, իսկ հաջորդի հարաբերությամբ՝ խնդրի բնույթ: Մտածողության գործընթացում որոշիչ դեր ունեն որոշակի էվրիստիկ մեթոդները, որոնք պայմանավորում են լուծման՝ մեկը մյուսին հաջորդող փուլերը:
Ցանկացած լուծում հանդիսանում է տվյալ իրավիճակի որոշակի փոփոխություն: Ընդ որում փոխվում են ոչ միայն իրավիճակի այս կամ այն մասերը, այլ նաև իրավիճակի ընդհանուր հոգեբանական կառուցվածքը:
Դունկերի աշխատանքների հիմնական եզրակացություններն են՝
Մտածողությունը բնութագրվում է՝
* Պրոբլեմային իրավիճակի ուսումնասիրությամբ (S)
* Առաջադրանքի առկայությաբ (P)
Պրոբլեմային իրավիճակում ինչ-որ բան բացակայում է, և այդ բացակայողը պետք է գտնվի մտավոր գործընթացի միջոցով: Մտածողությունը գործընթաց է, որը պրոբլեմային իրավիճակի (S, P) հասկացման ([[ինսայթ]]ի) միջոցով բերում է ադեկվատ պատասխան գործողությունների (M): Մտածողության առաջին և հիմնական փուլն է հանդիսանում խնդրային իրավիճակի հասկացումը, որն ավարտվում է ֆունկցիոնալ որոշման ընդունմամբ: Երկրորդ փուլը մտածողության ֆունկցիոնալ որոշման իրագործման փուլն է, այսինքն այն բանի ընտրությունը, որն իրականում անհրաժեշտ է լուծման համար:
 
 
== Աղբյուրներ ==