«Ջերմոցային էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ջերմոցային էֆեկտ''', մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ [[մթնոլորտ]]ում ջերմոցային գազերի խառնուրդների ([[ածխածնի երկօքսիդ]], [[մեթան]], [[օզոն]], [[ազոտի երկօքսիդ]], [[ֆրեոն]]ներ) [[կոնցենտրացիա]]յի աճի հետևանքով [[Երկիր|Երկրի]] կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ [[գազ]]երը բաց են թողնում [[արեգակ]]նային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո [[վառելանյութ]]երն են՝ [[ածուխ]]ը, [[նավթ]]ը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 մլրդ տ), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է [[կլիմա]]յի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ([[19-րդ դար]]ի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6°C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5°C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի ([[օվկիանոս]]ների մակարդակի բարձրացում, հավերժական սառածության գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել [[էներգիա]]յի այլընտրանքային աղբյուրների ([[Ջուր|ջրի]], [[Քամի|քամու]] էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու [[անտառ]]ների վերականգնմամբ և այլն։
== Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում ==
Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%: Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում: Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ: Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը: 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000թ թվականին 0,038%: Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով: Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը: Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում:
 
== Ջերմոցային էֆեկտի ազդեցությունը երկրի կլիմայի վրա ==
Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համաերկրային փոփոխության: Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է [[կլիմա]]յի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ([[19-րդ դար]]ի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6°C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5°C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի ([[օվկիանոս]]ների մակարդակի բարձրացում, հավերժական սառածության գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել [[էներգիա]]յի այլընտրանքային աղբյուրների ([[Ջուր|ջրի]], [[Քամի|քամու]] էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու [[անտառ]]ների վերականգնմամբ և այլն։
 
{{ՀԲ}}