«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 79.
 
Այս երկու ձևերն էլ բնութագրվում են էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ, էլեկտրոէներգիայի կիրառմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։ Սրանք ապահովում են ճյուղի զարգացում և հանդիսանում գիտատեխնիկական առաջընթացի նոր փուլի հիմք։
 
=== ԳՏԱ առանձնահատկությունները գյուղատնտեսությունում ===
Գյուղատնտեսության մեջ այն իրականացվում է ճյուղին հատուկ տնտեսական և կենսաբանական օրենքների հիման վրա, որոնք բխում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, բերքահավաքի, պահպանման, փոխադրման և վերամշակման յուրահատկություններից։
 
Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը տարվում է [[Հողերի դեգրադացիա|բերրի հողեր]]ում, իսկ բարձր բերք ապահովվում է ինչպես հողակտորների ռացիոնալ մշակման, այնպես էլ օրգանական և [[հանքային պարարտանյութեր]]ի, [[բույսերի հիվանդություններ]]ի և [[գյուղատնտեսական բույսերի վնասատուներ|վնասատուներ]]ի դեմ պայքարի միջոցների կիրառման միջոցով։ Իսկ հողի, արտադրության միջոցների և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կախված է գիտականորեն հիմնավորված ցանքաշրջանառության, նոր տեխնոլոգիաների և բարձր արտադրողական տեխնիկայի ներդրումից։
 
Գյուղատնտեսական մշակաբույսերն առանձնացվում են կենսաբանական կազմով, վեգետացիայի ժամկետով և առանց վերամշակման սննդում արտադրանքի օգտագործման աստիճանով։ Դրա համար, ԳՏԱ զարգաումը պետք է իրականացվի կոնկրետ տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունների առավել լրիվ և լավ օգտագործման ուղղությամբ։ Մեծ ուշադրություն պետք է դարձվի նաև արտադրանքի պահպանման, վերամշակման և իրացման խնդիրների վրա։
 
Գյուղատնտեսական մի շարք մշակաբույսեր համարվում են շատ աշխատատար։ Դրանց թվին են դասվում բանջարանոցային և տեխնիկական մշակաբույսերը։ Այսպես՝ [[Բանջարաբույսեր|բանջարանոցային մշակաբույսեր]]ի մշակության ժամանակ մեկ հեկտարի հաշվով աշխատանքային ծախսերը 40-60 անգամ ավել են, քան [[Հացահատիկային բույսեր|հացահատիկային մշակաբույսեր]]ինը։
 
Այսպիսով՝ ԳՏԱ զարգացումը պետք է նպաստի, առաջին հերթին, աշխատատար մշակաբույսերի մշակության ժամանակ արտադրական գործընթացների համալիր մեքենայացման համար նոր մեքենաների և սարքավորումների մշակմանը, որը լայն ճանապարհներ է բացում աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։ Այս միջոցառումները կնպաստեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ընդլայնմանը և բնակչության աճող պահանջների բավարարմանը։