«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 66.
 
[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] մեջ այն ազդում է աշխատանքի արտադրողականության վրա՝ մեքենաների քանակի ավելացման, միավոր ժամանակում արտադրանքի արտադրության ծավալի աճին, ինչպես նաև նպաստում հասարակական աշխատանքի ծախսերի կրճատմանը, [[աշխատանքային ռեսուրսներ]]ի ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը։ Այստեղ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում՝ ախատանքի ձևերի ու պայմանների փոփոխությունը, դրա կազմակերպումը, աշխատուժի զարգացման մակարդակն ու դրա օգտագործման բնույթը և այլն։
 
Այսպիսով՝ ԳՏԱ-ի իմաստը կայանում է, որ կրճատվեն կենդանի աշխատանքային ծախսերը, ավելանան անցյալի առարկայացած ծախսերը։ Դրա շնորհիվ կբարձրանա աշխատքանի արտադրողականությունը։
 
ԳՏԱ-ի զարգացումն ընթացել է 2 փուլով՝
* [[Էվոլյուցիա|էվոլյուցիոն]] (աստիճանական),
* ռևոլյուցիոն (հեղափոխական)։
 
=== Էվոլյուցիոն ===Այն բնութագրվում է տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ավանդական ձևերի անընդհատ կատարելագործմամբ և դրանց կուտակմամբ։ Այն կարող է տևական լինել և ապահովել տնտեսական զգալի արդյունք։
 
=== Ռևոլյուցիոն (թռիչքային) ===
Այն առաջանում է տեխնիկական կատարելագործման որոշակի փուլում, երբ ընթանում է դրանց կուտակում, որը ստեղծում է ռևոլյուցիոն փոփոխությունների համար անհրաժեշտ հիմք։ Սրա հետևանքով կատարվում են արտադրության նյութատեխնիկական բազայի կտրուկ որակական փոփոխություններ։
 
Այս երկու ձևերն էլ բնութագրվում են էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ, էլեկտրոէներգիայի կիրառմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։ Սրանք ապահովում են ճյուղի զարգացում և հանդիսանում գիտատեխնիկական առաջընթացի նոր փուլի հիմք։