«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
{{Տեղեկաքարտ Քանդակագործ
| Ի ծնե տրված անունը = Էդուարդ Տեր-Ղազարյան
| Պատկեր =
| անվանումը =
| Ծննդյան ամսաթիվ = Հունիսի 20, 1923 թվական
| Ծննդավայր = Երևան
| Մահացել է = Ապրիլի 16, 2012 թվական
| Վախճանի վայրը = Երևան
| ազգություն = Հայ
| Ոճ(եր)ը =
| Ժանր(եր)ը =
| Գործունեությունը = Մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ,
| Գործունեության տարիներ = 1947-2012
| ազդվել է =
| ազդել է =
}}
'''Էդուարդ Տեր-Ղազարյան''' ([[հունիսի 20]], [[1923]], [[Երևան]] - [[ապրիլի 16]], [[2012]], Երևան), մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, [[ՀՀ]] վաստակավոր գործիչ ([[2004]]): Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` [[1947 թվական]]ին: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
 
== Կյանք ==
Բազմամյա գործունեության և վաստակի համար 87-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է [[Մշակույթի նախարարություն|Մշակույթի նախարարության]]<ref>[http://mincult.am/structure.html Մշակույթի նախարարություն]</ref> Ոսկե մեդալ:
Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, «Բերդ» պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին:
Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել: Արվեստագետի ընկերոջ` [[Արմեն Բուդաղյան]]ը բնորոշմամբ քանդակագործը «մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ»:
[[Լուվրի թանգարան]]ի<ref>[http://www.louvre.fr/en Լուվրի թանգարան]</ref> պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկու]] «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին: Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը:
 
=== Գործունեություն ===
* [[1977]] թվական - ավարտել է [[Երևանի կոնսերվատորիա]]ն,
* [[1939]] - [[1946]] թվականներին նվագել է [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբ]]ում<ref>[http://www.opera.am/ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]</ref>,
* 1946 - [[1986]] թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ ([[1947]]-1986 թվականներին՝ կոնցերտմայստեր) նվագախմբում:
* [[1990]] – [[1992]] թվականներին Երևանում գործել է նրա անվան «Հրաշքների աշխարհ» թանգարանը:
 
==== Նվաճումներ ====
Նրա խոշորագույն նվաճումը [[միկրոքանդակագործություն|միկրոքանդակագործության]] մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
 
==== Գլուխգործոցներ ====
[[1943 թվական]]ից թզի կորիզի, մարդու մազի, [[Բրինձ|բրնձի]] հատիկի, [[ալմաստ]]ի, [[պողպատ]]ի, [[Ոսկի|ոսկու փոշեհատիկներ]]ի և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600 - ից ավելի միկրոքանդակներ՝ «[[Չարլի Չապլին]]» ([[1973]], պողպատ), «[[Նիկոլո Պագանինի]]» ([[1974]], ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» ([[1976]], մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար:
Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակած ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և [[Հիսուս]]ի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, [[Միլոսյան Վեներա]], ամենափոքր իկոնան, մազի ծայրին քանդակած [[Ազատության արձան]]ը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ: Նրա տասը մանրաքանդակ գրանցված են [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]:
 
==== Արարչագործություններ ====
Վերակերտել է [[Բախ, Յոհան Սեբաստյան|Յո. Ս. Բախ]]ի «վիոլա-պոմպոզան» ([[1724]], վարպետ՝ Հոֆման), որը լռել էր շուրջ 270 տարի, պատրաստել երաժշտականի քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք, այդ թվում՝ «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները ([[1985]]), նաև «Խաղաղության երաժշական ավտոմատը»-ը ([[1987]]), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ:
 
 
 
==== Ցուցահանդեսներ ====
Նրա միկրոքանդակներն առաջին անգամ ցուցադրվել են 1947 թվականին Երևանի ազգային թանգարանում, [[Առնո Բաբաջանյան համերգասրահ|Առնո Բաբաջանյան Համերգասրահ]]ի<ref>[http://www.tomsarkgh.am/venue/19/%D4%B1%D5%BC%D5%B6%D5%B8-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%B0.html Առնո Բաբաջանյան համերգասրահ]</ref> ճեմասրահում («Վիոլա պամպոզա» [[ալտ]]ը, ծաղրանկարները): Նրա միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին,Ստալինին: Իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, և որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»:
 
Նրա ցուցահանդեսները գրավել են նաև շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Իսպանիա|Իսպանիայում]], [[Հարավսլավիա|Հարավսլավիայում]], [[Ճապոնիա|Ճապոնիայում]], [[Իրան|Իրանում]], [[Եգիպտոս|Եգիպտոսում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]] և այլուր: Միայն [[1983 թվական]]ի ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում ([[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքի]] ռուսական տարբերակը): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև [[ԱՊՀ]] մի շարք քաղաքներում:
 
== Աշխարհի ութերորդ հրաշալիք ==
[[Լոս Անջելես]]ում կայացած` վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:
Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 [[երաժշտական գործիքներ]], որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 
== Մեդալներ ==
* [[2006]] թվականին «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով - Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից, և հայտարարվել բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը:
* Ոսկե մեդալ - ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգև:
* [[2010]] թվականի մայիսին «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալներով - [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոս]]ի կողմից:
 
== Արտաքին հղումներ ==
*[http://www.panarmenian.net/arm/news/103438/ Համահայկական ցանց]
*[http://www.kamartert.am/?include=simplenews&id=365 Կամար]
*[http://www.anunner.com/name/biography/%D4%B7%D4%B4%D5%88%D5%92%D4%B1%D5%90%D4%B4_%D5%82%D4%B1%D4%B6%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86_(%D5%8F%D4%B5%D5%90-%D5%82%D4%B1%D4%B6%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86)_%D4%B1%D5%8E%D4%B1%D4%B3%D4%BB Անուններ.com]
 
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
 
 
 
== Գրականություն ==
Մկրտչյան Վ.Մ., Հրաշալիքների աշխարհում, Ծ., 1985