«Մանկապարտեզ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 2.
'''Մանկապարտեզ''', նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ։ Գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում։ ժողկրթության համակարգի առաջին օղակն է (տես [[Նախադպրոցական հիմնարկներ]])։ Մանկապարտեզի տիպի մանկական անդրանիկ հիմնարկությունը՝ փոքրերի դպրոցը, կազմակերպել է Ռ. Օուենը [[1802]] թվականին, [[Նյու Լանարկ]]ում ([[Շոտլանդիա]])։ Նախադպրոցական հիմնարկը «Մանկապարտեզ» է անվանել Ֆ. Ֆրեբելը ([[Գերմանիա]]) [[1837]] թվականին։ Ռուսաստանում առաջին մանկապարտեզները բացվել են [[XIX]] դարի 60-ական թվականներին։
Մանկապարտեզների լայն ցանց է ստեղծվել խորհրդային իշխանության տարիներին։ [[1979]] թվականին [[ԽՍՀՄ]]-ում կար 32 հազար 600 (2 մլն 442 hզ. երեխա), ՀԽՍՀ-ում՝ 1061 (130 հազար երեխա)։ Մանկապարտեզներ են բաց անում ժողովրդական դեպուտատների տեղական սովետները, ձեռնարկությունները, գերատեսչությունները, կոլտնտեսությունները։ Նախադպրոցական բոլոր հիմնարկների աշխատանքը ղեկավարում են լուսավորության մինիստրություններն ու դրանց տեղական մարմինները։ Մանկապարտեզների դաստիարակչական աշխատանքի բովանդակությունը որոշվում է մանկապարտեզի երեխաների դաստիարակության վերաբերյալ պետական ծրագրով։ Մանկապարտեզում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից։
Սոցիալիստական մյուս երկրներում նախադպրոցական հիմնարկները նույնպես մտնում են ժողկրթության համակարգի մեջ և պահվում պետության միջոցներով։ Կապիտալիստական երկրներում Մանկապարտեզները պահվում են գլխավորապես մասնավոր, ինչպես նաև եկեղեցական և հասարակական կազմակերպությունների միջոցներով։
|