«Պայացներ (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (51), → oգտվելով ԱՎԲ
Տող 11.
| գործողությունների թիվ = 2
| ստեղծման թիվ = [[1892]] թ.
| առաջնախաղի թվական = [[1892]] թ. [[մայիսի 21]]
| առաջնախաղի վայր = [[Միլան]]
}}
Տող 25.
Օպերայի առաջին բեմադրությունը եղել է [[Միլան]]ում [[1892]] թ. [[մայիսի 21]]-ին [[Արթուրո Տոսկանինի]]ի դիրիժորությամբ, բրիտանական և ամերիկյան պրեմիերաները հետևեցին սրան [[1893]] թ., ռուսականը տեղի ունեցավ [[1894]] թ. [[Սանկտ Պետերբուրգ]]ում (Զազուլինի թատերախումբ)։
 
== Գործող կերպարներ ==
* Կանիո (երգիծախաղում՝ Պայաց) (տենոր)- թափառական թատերախմբի գործատեր
* Նեդդա (երգիծախաղում՝ Կոլոմբինա) (սոպրանո) - Կանիոյի կինը
Տող 33.
* և այլք։
 
== Համառոտ բովանդակություն ==
Գործողությունները տեղի են ունենում [[Իտալիա]]յի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում 1865 թ. Կույս Մարիամի փառաբանության տոնին (օգոստոսի 15)։
 
=== Նախաբան ===
Անսպասելիորեն, նվագախմբի ելույթի ընթացքում բարձրանում է վարագույրը,իսկ երկրորդ շերտի վարագույրի ետևից Տոնիոն՝ իր կատակերգական հերոսի՝ Տադդեոյի կերպարանքով, դուրս է գալիս բեմ և դիմում անմիջապես հանդիսատեսին (Si può?... Si può?... Signore! Signori! ... Un nido di memorie)։
Նա հայտնում է, թե ինչպես է գրվել այս օպերան՝ այն դուրս է հորդել կոմպոզիտորի սրտից («Հեղինակը ձգտել է արտացոլել հենց կյանքը... և ոգեշնչվել է իրականությունից»)։ Տոնիոն, շարունակելով իր բացատրությունը, ասում է, որ դերասանները տոգորված են զգացմունքներով և կրքերով, ինչպես բոլոր մարդիկ։ Այդ զգացմունքները և կրքերը հենց օպերայի գլխավոր թեման են։ Վերջապես Տոնիոն բարձրացնում է վարագույրը և այդ պահին, ինչպես նախատեսվում է, հնչում են բուռն ծափեր, քանի որ Տոնիոն ավարտում է նախաբանը բարձր սոլ նոտայի վրա։
 
=== Առաջին գործողություն ===
[[Պատկեր:Enrico Caruso As Canio.jpg|մինի|ձախից|[[Էնրիկո Կարուզո]]ն Կանիոյի դերում]]
Կանիոն և Նեդդան թափառաշրջիկ թատրոնի գործատերեր են։ Այդ թատերախմբում խաղում են կատակերգակ դերասաններ Տոնիոն ու Բեպպոն։<br />Կանիոն հայտարարում է, որ երեկոյան Մոնտալտո գյուղակում ուրախ ներկայացում է լինելու։ Գեղջուկները հրավիրում են դերասաններին՝ տեղի փոքրիկ պանդոկում իրենց հետ գինի խմելու։ Տոնիոն հրաժարվում է։ Գեղջուկները զվարճախոսում են, թե՝ ահա՛, նա մնում է, որ փորձի Նեդդային սիրահետել։ Այդ կատակը Կանիոյին բնավ դուր չի գալիս, և նա մռայլվում է։<br />Վերջապես բելերը պանդոկ են գնում, իսկ Տոնիոն Նեդդայի հետ մնում է մենակ ու նրան իր սերն է խոստովանում։ Նեդդան ծիծաղում է Տոնիոյի վրա։ Իսկ երբ Տոնիոն փորձում է գրկել ու համբուրել կնոջը, վերջինս նրան մտրակով ուժեղ հարված է հասցնում։ Շուտով պարզ է դառնում, սակայն, որ Նեդդան ո՛չ բոլոր տղամարդկանց հետ է այդքան կտրուկ ու անզիջում վարվում... Տոնիոն տեսնում է, որ Նեդդային է այցելում է երիտասարդ գեղջուկ Սիլվիոն։ Կինն ուրախ է երիտասարդու գալու համար և նրան համբույր է պարգևում։ Պարզվում է, կինն այլևս չի սիրում իր ամուսնուն. թափառական դերասանի կյանքն իրեն սատիկ ձանձրացրել է։ Վրեժխնդրության տենչը համակում է Տոնիոյին, ով թաքուն ականատես էր այս ամենին, և նա ամեն ինչ պատմում է Կանիոյին։ Նրանք միասին բռնացնում են Նեդդային և Սիլվիոյին այն պահին, երբ կինը սիրեցյալին սիրո խոստում է տալիս. «Այս գիշեր ես քո՛նը կդառնամ՝ առմիշտ»։ Կանիոն արագ դուրս է քաշում դանակը՝ երջանիկ ախոյանին անմիջապես սպանելու նպատակով, բայց վերջինիս հասցնում է ճողոպրել։ Սակայն, ո՞վ է այդ տղամարդը, նրա դեմքը Կանիոն չի տեսել։ Նա պահանջում է, որ Նեդդան հայտնի երիտասարդի անունը։ Բեպպոն զայրացած ամուսնու ձեռքից խլում է դանակը։ Ժամանակն է արդեն պատրաստվելու երեկոյան ներկայացմանը։ Կանիոն երգում է. «Ծիծաղի՛ր, պայա՛ց, խորտակված սիրո վրա...» (''Vesti la giubba'')։
 
=== Երկրորդ գործողություն ===
[[Պատկեր:Vesti La Giubba.ogg|մինի|աջից|Կատարում է [[Էնրիկո Կարուզո]]ն. ձայնագրված [[1907]] թ. [[մարտի 17]]-ին]]
[[Պատկեր:No Pagliaccio non son.ogg|մինի|աջից|[[Էնրիկո Կարուզո]]. Կանիոյի դերերգ]]
Երեկոյան, ներկայացման մեջ Կանիոն խաղում է Պայացի դերը, Նեդդան՝ Կոլոմբինայի, Տոնիոն՝ ծառա Տադդեո, իսկ Բեպպոն՝ Կոլոմբինային սիրահարված Առլեկինի։ Վերջինս սերենադ է երգում Կոլոմբինային, նա էլ Առլեկինին պատուհանից ներս է թողնում ու խոստանում. «Այս գիշեր ես քո՛նը կդառնամ՝ առմիշտ»։ Եվ Կանիոն հանկարծ վերհիշում է, որ Նեդդան հենց ա՛յդ խոսքերով էր դիմել իր սիրեցյալին։ Իրեն տիրապետել այլևս չկարողանալով՝ Կանիոն պահանջում է, որ կինը տա իր սիրեկանի անունը։ Նեդդան հուսահատ փորձում է այս ամենը կատակի վերածել, բայց դա նրան չի հաջողվում։ Կանիոն դուրս է քաշում դանակն ու սպանում Նեդդային։ Սիլվիոն նետվում է բեմահարթակ, որ փրկի իր սիրա կնոջը։ Կանիոն դանակահարում է նաև Սիլվիոյին։<br />Այդ պահին սթափվելով՝ Կանիոն սարսափահար հասկանում է, թե ի՜նչ մեղք է գործել։ Դանակն ընկնում է նրա ձեռքից...<br />Տոնիոն հայտարարում է հանդիսատեսին՝ «Կատակերգությունն ավարտվեց» ({{lang-it| La comedia è finita!}})։
 
Տող 57.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Օպերաներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:1892 բեմադրվածներ]]
[[Կատեգորիա:Լեոնկավալոյի օպերաներ]]