«Սոցիալական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սոցիալական փիլիսոփայություն'''ը որպես այդպիսն ծագել է շատ վաղուց։
[[Պատկեր:Crowded Nanjing Road in Shanghai.jpeg|մինի]]
[[Մշակույթի պատմություն|Մշակույթի պատմության]] մեջ հասարակության մասին առաջին գիտելիքները ձևավորվել են դեռևս [[անտիկ աշխարհ]]ում, մինչդեռ հասրակության մասին գիտությունները ձևավորվել են շատ ավելի ուշ։ Մինչև օրս էլկան որոշ մտածողներ, ովքեր կասկածի տակ են դնում հասարակության մասին գիտության գոյության հարցը և իրենց տեսակետը հիմնավորում են ՝ ելնելով նրանից, որ հասարակությանը կազմված է ազատ կամքով և ստեղծագործական գործունեությամբ օժտված անհատներից, որոնց գործունեությունն օրինաչափության չի ենթարկվում ։ Այդ իսկ պատճառով էլ հասրակության մեջ չկան և չեն էլ կարող լինել օբյեկտիվ օրենքներ և օրինաչափություններ, և նման պարագայում խոսել հասրակական գիտության գոյության մասին անիմաստ է։
 
Տող 8 ⟶ 9՝
 
==Օբյեկտիվ իդեալիզմ==
[[Օբյեկտիվ իդեալիզմ]]ը հասարակության զարգացման հիմքն ու շարժիչ ուժը տեսնում է տիեզերական, գերբնական ուժերի ու [[աստվածներ]]ի մեջ։ Ըստ այդ մտածողների՝ ''հասարակության զարգացում ըպայմանավորված է կա՛մ գերբնական ուժերով, կա՛մ աստվածային կամքով և նախախնամությամբ, կա՛մ էլ գիտակցությամբ և կամքով օժտված առանձին անհատների գործունեությամբ։գործունեությամբ''։ Փաստորեն, հասարակության իդեալիստական ըմբռնումը գերագնահատել է առանձին անհատների, [[հանճարներ]]ի տեղն ու դերը սոցիալական գործընթացների մեջ` նրանց համարելով պատմության կերտողներ, և նրանց անուններով էլ կոչվել են նույնիսկ դարաշրջաններ, օրինակ՝ [[Հուլիոս Կեսար]]ի, [[Նապոլեոն]]ի, [[Ստալին]]ին և այլոց։ Եվ դա հանգեցրել է [[անձի պաշտամունք]]ի, օրինակ՝ Խորհրդային տարիներին` Լենինի և Ստալինի պաշտամունքին։ Չնայած դրան` մարքսիզմ-լենինիզմը, լինելով մատերիալիստական-դետերմինիստական ուսմունք, արմատապես մերժել է անձի պաշտամունքը, պատմության կերտող համարել է ժողովրդական զանգվածներին։ Միաժամանակ անտեսվել և թերագնահատվել է ժողովրդական զանգվածների դերը պատմության մեջ։
 
==Ռեակցիոն զանգվածի տեսություն==
Հասարակության մասին գոյություն ունեցող տեսություններից մեկն էլ [[ռեակցիոն զանգվածի տեսություն]]ն է: Ըստ այդ տեսության` մեծագույն անհատների ցանկացած վեհ [[գաղափար]] կամ նպատակ անմիջապես խեղաթյուրվում և իր հակադրությանն է վերածվում, հենց որ նրան կպչում է մութ և խավար զանգվածի ձեռքը: Հասարակության օբյեկտիվ-իդեալիստական մեկնաբանությունների մեջ առանձնանում է [[տեխնոկրատական իդեալիզմ]]ը, որը հասարակության զարգացման շարժիչ ուժ է համարում գիտատեխնիկական միտքը, գիտության և տեխնիկայի հանճարներին: Այս ուսմունքի կողմնակիցները համոզված են, որ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում գիտական հայտնագործությունները աստիճանաբար ավելի ու ավելի առանցքային և կենտրոնական տեղ են գրավում հասարակության զարգացման մեջ, և դրան զուգընթաց գիտատեխնիկական առաջընթացի կառավարիչները և մենեջերն են ղեկավարելու հասարակությունը:
 
==Մատերիալիստական ուսմունք==
[[Պատկեր:Karl Marx.jpg|մինի|աջից|Կառլ Մարքս (1818-1883)]]
Հասարակության մասին մատերիալիստական մոտեցում ըմշակվել է [[Կառլ Մարքս|Կ. Մարքսի]] կողմից: Ըստ Մարքսի՝ հասարակության զարգացման հիմքում ընկած են ոչ թե մտքերն ու գաղափարները կամ գերբնական ուժերն ու աստվածային նախախնամությունը, այլ նյութական բարիքների արտադրության եղանակը: Հակադրվելով հասարակության մասին իդեալիստական մոտեցումներին՝ Մարքսը գտավ, որ ''ոչ թե հասարակական գիտակցությունն է որոշում հասարակական կեցությունը, այլ հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը'':
Հասարակության մասին [[մատերիալիստակ անուսմունք]]ի մշակման շնորհիվ (պատմության մատերիալիստական ըմբռնում ) մատերիալիզմը դարձավ ավելի հետևողական: Հասարակության զարգացման պատմությունը Մարքսը ներկայացրել է որպես [[հասարակական-տընտեսական ֆորմացիա]]ների ծագման, զարգացման և հերթափոխման պատմություն, որի հիմքում ընկած է նյութական բարիքների արտադրության եղանակը: Եվ ինչպես Մարքսն էր ասում, ''հասարակական-տնտեսական ֆորմացիաները միմյանցից տարբերվում են ոչ թե նրանով, թե ինչ են արտադրում, այլ նրանով, թե ինչպես են արտադրում'':
 
==Հասարակական-տնտեսական ֆորմացիա==
Հասարակական-տնտեսական ֆորմացիան հասարակության որոշակի տիպ է, [[սոցիալական ամբողջական համակարգ]] է իր զարգացման և գործառման կոնկրետ օրենքներով և օրինաչափություններով: Հասարակական-տնտեսական ֆորմացիայի հասկացությունը հնարավորություն է տալիս ժողովուրդների պատմական զարգացման մեջ ընդհանուրի հետ միասին տարբերակել մի [[պատմական ժամանակաշրջան]]ը մյուսից: Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիա ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման մի որոշակի աստիճան, սոցիալ-տնտեսական հարաբերությունների որակապես յուրահատուկ մի համակարգ: Մարքսը հասարակական բոլոր հարաբերությունները բաժանել է երկու մասի՝ նյութական և գաղափարական: Ըստ նրա՝ նյութական հարաբերությունների հիմքի վրա ձևավորվում է ամեն մի [[հասարակարգի բազիս]]ը, իսկ գաղափարական հարաբերությունների վրա ձևավորվում է [[վերնաշենք]]ը: Բազիսը և վերնաշենքը կազմում են ամեն մի հասարակական-տնտեսական կոնֆորմացիայի կառուցվածքային հիմնական բաղադրիչները:
''[[Բազիս]]ն արտադրական հարաբերությունների ամբողջությունն է, որոն կազմում են տվյալ հասարակության տնտեսական կառուցվածքը, իսկ [[վերնաշենք]]ը տվյալ տնտեսական բազիսի հիմքի վրա ծագող հասարակական գաղափարների, հաստատությունների և հարաբերությունների ամբողջությունն է:''
 
==Գործոնների տեսություն==
Հասարակության մասին գոյություն ունեցող տեսություններից մեկն էլ [[գործոնների տեսություն]]ն է: Այն հասարակությունը դիտարկում է որպես սոցիալական ամբողջական համակարգ և գտնում է, որ այդ համակարգի բոլոր կողմերը փոխկապակցված են մեկը մյուսի հետ և բոլոր կողմերն էլ հավասարապես անհրաժեշտ են ու կարևոր: Բայց այդ կողմերը չեն զարգանում համաչափ և ներդաշնակ ձևով: Այդ կողմերից յուրաքանչյուրն ունի իր զարգացման ներքին օրենքներն ու օրինաչափությունները, ինչպես նաև [[հարաբերական ինքնուրույնություն]]ը: Ըստ այդ տեսության՝ սոցիալական փիլիսոփայության հիմնական խնդիրն է՝
1. բացահայտել գործոններից յուրաքանչյուրի տեղն ու դերը,
2. ինչպիսի փոխազդեցության մեջ են մեկը մյուսի հետ,
3. փոխազդեցության արդյունքնում ինչպիսի փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ գալիս, որ գործոնն է առաջանցնում կամ ետ մնում, որն ինչպիսի ազդեցություն է ունենում: