«Աֆղանական պատերազմ (1979-1989)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SovietInvasionAfghanistanMap.png|մինի|300px|1979 թվականի դեկտեմբերին խորհրդային զորքերի մուտքը [[Աֆղանստան]]]]
'''Աֆղանական պատերազմ 1979-1989''', ռազմական կոնֆլիկտ [[Աֆղանստան]]ի տարածքում, մի կողմից պետական ուժերի և սովետական զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտի, մյուս կողմից աֆղան մոջահեդների (դուշանների) զինված խմբավորումների միջև, որոնց աջակցություն էին ստանում ՆԱՏՕ-ի և իսլամական պետությունների կողմից:
 
== Նախապատմություն ==
=== Ապրիլյան հեղաշրջում ===
 
1978թ. ապրիլին [[Աֆղանստան]]ում տեղի ունեցավ հեղաշրջում, որը հետագայում անվանվեց Ապրիլյան։ Իշխանության եկան կոմունիստները։ Կառավարության գլուխ բարձրացավ գրող [[Նուր Մուհամեդ Թարաքի]]ն։ Սակայն մի քանի ամիս անց իշխող կուսակցության ներսում ծագեց սուր պայքար։ 1979թ. օգոստոսին կուսակցության երկու առաջնորդների` Թարաքիի և Ամինի միջև հակամարտություն սկսվեց, որի արդյունքում Թարաքիին հանեցին իր պաշտոնից և կուսակցության անդամակցությունից, որից հետո նրան ձերբակալեցին։ Շուտով նա մահացավ։ Այս իրադարձությունները [[Մոսկվա]]յում դժգոհություն առաջացրին։ Կուսակցության շարքերի մասսայական զտումներն ու գնդակահարությունները հիշեցնում էին [[Չինաստան]]ի մշակութային հեղափոխությունը, ուստի [[Մոսկվա]]յում մտավախություններ կային, որ Ամինը կարող է խզել իր հարաբերությունները [[ԽՍՀՄ]]-ի հետ և մերձենալ [[Չինաստան]]ի հետ։