«Վիքիպեդիա:Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{/Այս տողին խնդրում ենք ձեռք չտալ}}:
'''Ավտոմատ'''
<<Աուտոմատոս>> բառը հին հունարեն նշանակում է <<ինքնուրույն գործող>>։ Օրինակ 2000 տարի առաջ մի տաճարում դրված էր <<սուրբ>> ջուր վաճառող ավտոմատ։ Հավատացյալները չէին հասկանում, թե ինչպես է այն կառուցված, և այդ <<աուտոմատոսը>> համարում էին մեծ հրաշք։
 
Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, մետաղադրամ են մանրում, կառավարում գնացքներն ու ինքնաթիռները, թռչում տիեզերք, ճանապարհորդում Լուսնի վրա։ Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կոճակներ, շաքարագնդիկներ, դեղահաբեր, կարկանդակներր, բաժակով պաղպաղակ, ատամնամածուկի պարկուճներ, կուսանկարչական ժապավենով կասետներ և էլի այնքա՜ն շատ բան։
 
Հազար ու մի տարբեր գործեր ավտոմատներն ավելի արագ և ճշգրիտ են կատարում, քան մարդիկ։ Ավտոմատը չի հոգնում և չի սխալվում։ Նա կարող է աշխատել շիկացած վառարանում ու ցուրտ անապատում, գետնի, ջրի տակ և Տիեզերքում։
 
Ավտոմատ հաստոցները կարող են աշխատել միասին։ Դրանք միացնում և ստանում են ավտոմատ գծեր։ Առաջին հաստոցը որոշ չափով մշակում է նախապատրաստուկը և ինքն էլ այն փոխանցում հաջորդին, սա աշխատանքի իր մասն է անում և ուղարկում երրորդին․․․ Իսկ ամենավերջին հաստոցը տալիս է արդեն պատրաստի արտադրանքը՝ տրակտորի ատամնանիվներ կամ պահածոյի տուփեր, գնդառացքակալներ կամ էլեկտրական լամպեր։