«Ծիրանենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
| parent = Rosaceae
| rang = դաս
| latin = ''Armeniaca''
| author =
| syn =
Տող 34.
Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
 
== Ծիրանենին ՀՀ ==
Ծիրանենին [[ՀՀ]]-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են [[Արարատի մարզ|Արարատի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]], [[Վայոց ձորի մարզ]]երում։ Փոքր այգիներ կան նաև [[Սյունիք]]ի, [[Լոռու մարզ|Լոռու]], [[Տավուշի մարզ]]երում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծիրանենի» էջից